Թրամփի վարչակազմը պաշտոնական հրապարակումների «մաքրում» է սկսել․ հանվում են «ֆեմինիզմ», «անհավասարություն», «գենդեր» և «հակառասիզմ» բառերը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ամերիկյան կառավարական մարմինները սկսել են վերաշարադրել տեքստերն իրենց կայքերում և պաշտոնական փաստաթղթերում՝ հեռացնելով դրանցից որոշ բառեր և արտահայտություններ: The New York Times-ի լրագրողները հայտնաբերել են 197 նման բառ և բառակապակցություն, փոխանցում է Meduza-ն։

Ցանկում ներառված են BIPOC (սև, բնիկ, գունավոր մարդիկ), DEI (բազմազանություն, հավասարություն, ընդգրկում) հապավումները և դրանց տարբերակները, ԼԳԲՏ-ն և դրա տարբերակները, Mx հապավումը (սեռային առումով չեզոք փոխարինում է «Պարոն», «Տիկին», «Միսս»), Latinx բառը (գենդերային չեզոք վերջավորություն իսպանական ծագում ունեցող անձի համար) և «Մեքսիկայի ծոց» անունը (Թրամփն այն վերանվանել է «Ամերիկյան ծոց»):

Նույն բառերը փնտրում են պետական դրամաշնորհների ու պայմանագրերի հայտերում, և դա կարող է ազդել դրանց քննարկման վրա: Հատուկ հուշագրեր և հրահանգներ «արգելված» բառերի ցուցակներն ուղարկվում են իրենց ենթականերին դաշնային կառավարման մարմինների ղեկավարների կողմից:

The New York Times-ի լրագրողները չեն կարողացան գտնել որևէ փաստաթուղթ, որի հիմքը լինեն այդ հուշագրերն ու հրահանգները: Որոշ դեպքերում, «արգելված» բառերի ցանկի փոխարեն, պաշտոնյաներին ուղղակի հրահանգ է տրվում չօգտագործել «անպատշաճ լեզու»։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ նման «լեզվային վերանայումներ» տեղի են ունենում Միացյալ Նահանգներում նախագահական վարչակազմի յուրաքանչյուր փոփոխության ժամանակ. նոր ղեկավարությունը միշտ ձգտում է պաշտոնական հռետորաբանությունը համապատասխանեցնել իր քաղաքական առաջնահերթություններին: Բայց հիմա մասշտաբներն աննախադեպ են։

The New York Times-ի լրագրողները պարզել են, որ ավելի քան 250 դաշնային կառավարության կայքերն արդեն փոխվել են նոր պահանջներին համապատասխանելու համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի