Թրամփը չեղարկել է Կանադայից պողպատի և ալյումինի ներմուծման՝ մինչև 50% հավելյալ մաքսատուրքերի սահմանումը

Լուրեր

24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այլևս չի նախատեսում չորեքշաբթի բարձրացնել կանադական պողպատի և ալյումինի ներմուծման մաքսատուրքերը մինչև 50%։ Այս մասին CNBC-ին ասել է Սպիտակ տան առևտրի հարցերով գլխավոր խորհրդական Պիտեր Նավարոն։

Այս ամենը տեղի է ունեցել վեց ժամ այն ​​բանից հետո, երբ Թրամփը հայտարարել էր կանադական մետաղների ներմուծման մաքսատուրքերը կրկնապատկելու ծրագրի մասին՝ ի պատասխան կանադական Օնտարիոյի՝ ԱՄՆ էլեկտրաէներգիայի արտահանման վրա 25% հարկ սահմանելու որոշման:

Օնտարիոյի վարչապետ Դագ Ֆորդը հայտարարել էր, որ դադարեցնում է այդ հավելավճարի սահմանումը ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկի հետ քննարկումներից հետո: Ֆորդը և Լուտնիկը նաև պայմանավորվել են հանդիպել Վաշինգտոնում մարտի 13-ին՝ քննարկելու եռակողմ (ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա) ազատ առևտրի համաձայնագիրը:

Ֆորդը Լուտնիկի հետ իր բանակցություններն անվանել է «արդյունավետ զրույցներ»: Նավարոն էլ CNBC-ին ասել է, որ Լուտնիկը «հիանալի աշխատանք է կատարել բանակցություններում»:

Ավելի վաղ Ֆորդը հայտարարել էր, որ 25% սակագին կսահմանի Մինեսոտա, Միչիգան ​​և Նյու Յորք նահանգներին մատակարարվող էլեկտրաէներգիայի համար՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից սակագների բարձրացման:

Մարտի 11-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հանձնարարել է երկրի առևտրի նախարարին մինչև 50% լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Կանադայից պողպատի և ալյումինի ներկրման համար՝ ի պատասխան Կանադայի կողմից ԱՄՆ էլեկտրաէներգիայի արտահանման հավելավճարի։ Օտտավան պատասխանել էր Կանադայից տարբեր ապրանքների ներմուծման 25% մաքսատուրքերին, որոնք Թրամփն ավելի վաղ սահմանել էր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի