Դուք միակն եք, որ կարող եք փրկել Ադրբեջանում պահվող քրիստոնյա պատանդներին․ ԱՄՆ քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակով դիմել է Թրամփին

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակ է հղել ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել ադրբեջանական իշխանությունների կողմից պահվող 24 քրիստոնյա պատանդների՝ 23 հայ քրիստոնյաների և մեկ կրոնափոխ ադրբեջանցի քրիստոնյայի ազատ արձակման համար։ Նրանց թվում է Ռուբեն Վարդանյանը, որը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, քանի որ նրա հացադուլի 22-րդ օրն է, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է ադրբեջանական կալանքի տակ։

Կոչը ստորագրողները վկայակոչում են խոշտանգումների և շարունակվող չարաշահումների մասին հավաստի հաղորդումները՝ ընդգծելով իրենց համոզմունքը, որ նախագահ Թրամփի ղեկավարությունը եզակի  է այս ճգնաժամը լուծելու համար, և որ անհրաժեշտ է արագ գործողություններ՝ փրկելու քրիստոնյաների կյանքը։

«Մենք հավատում ենք, որ դուք միակն եք, որը կարող է փրկել այս քրիստոնյա պատանդներին: Գրեթե երկու տարի առաջ Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել ավելի քան 120,000 քրիստոնյա հայերի իրենց նախնիների տներից, մինչդեռ Բայդենի վարչակազմը հրաժարվել է քայլեր ձեռնարկել: Այդ ժամանակից ի վեր 23 քրիստոնյա հայ պատանդներ և մեկ կրոնափոխ ադրբեջանցի ենթարկվել են խոշտանգումների: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ միակ կազմակերպությանը, որին թույլատրվել է ստուգել նրանց բարեկեցությունը, վերջին օրերին հրամայվել է լքել երկիրը»,- է նամակում։

Քրիստոնյա առաջնորդները նաև բարձր են գնահատում նախագահ Թրամփի նախկին աջակցությունը Հայաստանին և հալածված քրիստոնյաներին՝ նշելով. «Շնորհակալություն քարոզարշավի ընթացքում Հայաստանին և հալածված քրիստոնյաներին ցուցաբերած աջակցության համար։ Ձեր հայտարարությունն ուժեղ էր և հստակ ուղերձ հղեց նրանց, որոնք ցանկանում են խաթարել Հայաստանի անվտանգությունը և նրա հարուստ քրիստոնեական ժառանգությունը՝ որպես Քրիստոսի Ավետարանն ընդունած առաջին երկիր աշխարհի պատմության մեջ»:

Նրանք նաև վկայակոչել են Թրամփի նախկին գրառումն այն մասին, որ Քամալա Հարիսը ոչինչ չի արել, երբ 120.000 հայ քրիստոնյաներ սարսափելի հալածանքների են ենթարկվել և բռնի տեղահանվել Արցախից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի