Մակրոնը Եվրոպայի և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարներին կոչ է արել Ուկրաինայի անվտանգության հուսալի երաշխիքների ծրագիր մշակել

Լուրեր

09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Եվրոպայի և ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ղեկավարներին մշակել ծրագիր՝ «Ուկրաինայի համար «անվտանգության հուսալի երաշխիքներ սահմանման» հրադադարի դեպքում, գրում  է Le Monde-ը։

Ավելի քան 30 դաշնակից երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Փարիզի փակ հանդիպման ժամանակ նրա կոչը հնչել է այն ժամանակ, երբ Ուկրաինան հավանություն է տվել ամերիկյան առաջարկին մեկամսյա հրադադարի մասին և համաձայնել անհապաղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ։ Փարիզյան հանդիպմանը մասնակցել են 34 երկրների ներկայացուցիչներ, որոնց մեծ մասը՝ Եվրոպայից և ՆԱՏՕ-ից, ինչպես նաև Բրիտանիայից, Թուրքիայից, Ավստրալիայից, Նոր Զելանդիայից և Ճապոնիայից: ՆԱՏՕ-ի առաջատար անդամ հանդիսացող ԱՄՆ-ից ներկայացուցիչ չի եղել։

«Սա այն պահն է, երբ Եվրոպան պետք է լիովին աջակցի Ուկրաինային և իրեն։ Հաշվի առնելով խաղաղության բանակցությունների արագացումը՝ անհրաժեշտ է սկսել «անվտանգության հուսալի երաշխիքներ սահմանելու» պլանավորումը՝ Ուկրաինայում կայուն խաղաղությունը իրականություն դարձնելու համար»,- ասել է Մակրոնը։

Նշվում է, որ եվրոպական և ՆԱՏՕ-ի երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի ռազմական շտաբների պետերը, համաձայնել են, որ անվտանգության երաշխիքները «չպետք է տարանջատվեն ՆԱՏՕ-ից և նրա հնարավորություններից»:

Նման երաշխիքները պետք է լինեն «արժանահավատ և երկարաժամկետ և պետք է ուղեկցվեն ուկրաինական բանակի անխափան աջակցությամբ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի