ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է արգելել Ալիևի ինքնաթիռի պահեստամասերի արտահանումը

Լուրեր

20.02.2026 | 02:07
Ադելիա Պետրոսյանը մեդալ չնվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերում
19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
19.02.2026 | 23:16
Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ
19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի օրենսդիրների երկկուսակցական խումբն օրինագիծ է մշակել, որը կոչ է անում ազատ արձակել ադրբեջանցի հայտնի տնտեսագետ, ընդդիմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուին, որը ներկայում տնային կալանքի տակ է։ Այս մասին հայտնել է Վաշինգտոնում բնակվող ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն։

«Ադրբեջանի համար ինքնաթիռների շարժիչների արտահանումը սահմանափակելու մասին օրենքը» վերնագրված նախագիծը նախատեսում է արգելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ինքնաթիռների պահեստամասերի արտահանումը, քանի դեռ Գուբադ Իբադօղլուն  ազատ չի արձակվել։ Օրինագիծը պահանջում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին զեկույց ներկայացնի Գուբադ Իբադօղլուի կալանքի, նրա ազատ արձակմանն ուղղված ԱՄՆ դիվանագիտական ​​ջանքերի և պատժամիջոցները շրջանցելու՝ Ադրբեջանի փորձերի մասին ոչ ուշ, քան 30 օր հետո:

Եթե օրենքն ​​ուժի մեջ մտնի, Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կկիրառի ցանկացած օտարերկրյա ընկերության, ֆինանսական հաստատության կամ կառավարության նկատմամբ, որը կհեշտացնի GE90-110B1L կամ GE90-115B շարժիչի մասերի արտահանումը Ադրբեջան, ներառյալ՝ խախտողի մասնակցությամբ ֆինանսական գործարքների արգելափակումը և խախտողի ԱՄՆ արտահանման արտոնությունները:

Հավելենք, որ Գուբադ Իբադօղլուն կալանավորվել է 2023 թվականի հուլիսի 23-ին՝ կեղծ փողեր պատրաստելու (Քրեական օրենսգրքի 204.3.1 հոդված) և կրոնական ծայրահեղական բնույթի նյութեր տարածելու մեղադրանքով (քրեական օրենսգրքի 167-3.1 հոդված)։ Այս մեղադրանքներով նրան սպառնում է մինչև 17 տարվա ազատազրկում։

Ձերբակալության օրը Գուբադ Իբադօղլուն հայտարարել էր, որ իրեն ձերբակալել են նախագահ Իլհամ Ալիևի հրամանով։

2024 թվականի ապրիլի 22-ին դատարանը միջազգային ճնշումների ֆոնին բավարարել էր Իբադօղլուին տնային կալանքի տեղափոխելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը։ Տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն Իբադօղլուին համարում են քաղբանտարկյալ։ Նա, բացի քաղաքական գործունեությունից, հայտնի է նաև որպես տնտեսագետ, դասավանդում է արտասահմանյան մի շարք բուհերում։ Սոցցանցերի էջերում Իբադօղլուն պարբերաբար սուր քննադատության էր ենթարկում Իլհամ Ալիևին՝ տնտեսության վատ կառավարման, երկրում կոռուպցիայի, մարդու իրավունքների վատ վիճակի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի