Հալեպի նահանգապետի տեղակալն ու ՀՀ գլխավոր հյուպատոսը հայ-սիրիական կապերի ընդլայնման հնարավորություններն են քննարկել

Լուրեր

17.07.2026 | 18:21
Թուրքիայի մաքսային ծառայությունը ներդրել է Հայաստանի պաշտոնական՝ «077» կոդը
17.07.2026 | 18:18
Հայտնի է հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը ԵԱ-ում
17.07.2026 | 18:10
Հունիսին ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 137 բջջային հեռախոս և թմրամիջոցների նմանվող նյութեր
17.07.2026 | 18:00
Մհեր Սեդրակյանի հետ փոխկապակցված ընկերությունը ցեմենտի գործարան կկառուցի Մարմարաշենում
17.07.2026 | 17:55
Երկու ոստիկան ձերբակալվել է երեք տարի առաջ կատարված սպանությանն օժանդակելու կասկածանքով
17.07.2026 | 17:47
Հրանտ-Լեոն Ռանոսը հրաժեշտ է տվել «Բորուսիային», հայտնի է հարձակվողի նոր ակումբը
17.07.2026 | 17:32
Զելենսկին Թուրքիայի ԱԳ նախարարին շքանշանով է պարգևատրել
17.07.2026 | 17:20
Հրայր Թովմասյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան
17.07.2026 | 17:09
Լավրովն առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպման հույս է հայտնել՝ Երևանում կամ Բաքվում
17.07.2026 | 17:00
Sunhit-ն ու LONGi Solar-ը բիզնեսին առաջարկում են ավելի հասանելի արևային լուծումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 16:49
Վարդան Ղուկասյանը կալանքից ազատ կարձակվի. կիրառվեց տնային կալանք և 15 մլն դրամ գրավ
17.07.2026 | 16:42
Բաքվի ու Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն է․ Բայրամով
17.07.2026 | 16:33
Հունգարիայում հետաքննություն է սկսվել նախկին ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի դեմ՝ Ռուսաստանի հետ ունեցած կապերի համար
17.07.2026 | 16:27
Շատիվանքի Սբ Սիոն եկեղեցու 17-րդ դարի որմնանկարների վերականգնման ընթացքում բացահայտվել են միջնադարյան նոր պատկերներ
17.07.2026 | 16:18
Էնդի Բերնեմը՝ Լեյբորիստական ​​կուսակցության նոր առաջնորդ․ նա կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Բոլորը

Հալեպի նահանգապետի տեղակալ Ալի Հաննուրան և վերջինիս գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին այցելել են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն։ Սիրիացի պաշտոնյայի պատվիրակության կազմում են եղել նաև նահանգապետի խորհրդական Ղասսան Ֆարրուհը, աշխատակազմի ղեկավար Ապտ ու-Մունայիմ Ազատտինը, արտաքին և քաղաքական հարաբերությունների վարչության պետ Ահմեդ Բատաուին և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Եասեր Մաուլոյը:

Նշվում է, որ փոխադարձ ճանաչողական զրույցի ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանն անդրադարձել է հայ-արաբական պատմական կապերին, հայ և սիրիացի ժողովուրդների միջև ավանդական ջերմ հարաբերություններին, որն ազգամիջյան բարեկամության դասական օրինակ կարող է ծառայել և օգտակար լինել՝ վերականգնելու հանդուրժողականությունը:

«Հյուրերն իրենց լիարժեք համաձայնությունն են հայտնել այս ուղղությամբ՝ հավելելով, որ իրենք Սիրիայի հայ քաղաքացիների և Հայաստանի հանդեպ մեծ ակնածանք և հարգանք ունեն, ու այդ վերաբերմունքը շարունակական պիտի լինի»,- ասվում է տեղի հայկական «Գանձասար» պարբերականի տարածած հաղորդագրության մեջ:

ՀՀ գլխավոր հյուպատոսը նաև ներկայացրել է համագործակցության լայն շրջանակը բոլոր ասպարեզներում, որն ավանդաբար գոյություն ունի Հայաստանի և Սիրիայի միջև՝ հավելելով, որ Հայաստանը միշտ պատրաստ է աջակցել և համագործակցել Սիրիայի բարեկամ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ: Արա Ավետիսյանը հյուրերին է ներկայացրել Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի՝ վերջերս Դամասկոս կատարած այցելության, ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքը:

«Գլխավոր հյուպատոսը նաև համագործակցության իր տեսլականն է ներկայացրել հյուրերին՝ ակնկալելով նաև նրանց ցանկությունները և դիտարկումներն այդ ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ Հալեպի նահանգապետի տեղակալը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքներին:

Կողմերը պայմանավորվել են փոխադարձաբար մշտական կապի մեջ լինել: