Էրդողանը դատապարտել է Սիրիայի միասնության դեմ հարձակումները՝ աջակցություն հայտնելով նախագահ Ալ-Շարաային

Լուրեր

30.04.2026 | 12:10
Ադրբեջանով հացահատիկ է գալիս ՀՀ // «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը հաստատվեց․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 12:00
ՀՀ-ում լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման. Factor TV-ն մի շարք կայքերի հետ կատարում է անկախ վերահսկողի դեր. RSF
30.04.2026 | 11:55
ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ հայ գերիների ազատ արձակման հարցում. բաց նամակ ֆոն դեր Լայենին և ԱնտոնիուԿոշտային
30.04.2026 | 11:50
ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել, անցանք գործի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:46
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում նահանջել է, սակայն մնում է տարածաշրջանում առաջատարը. հրապարակվել է RSF-ի զեկույցը
30.04.2026 | 11:41
Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Օդեսային. վիրավորվել է 18 մարդ
30.04.2026 | 11:33
Խաբիբ Նուրմագոմեդովը հերքել է Արման Ծառուկյանի ասածը
30.04.2026 | 11:26
Չե՞նք կարա Նարեկով էդ հարցը լուծենք` մեծ փող վերցնենք, «Ֆորա բանկ»-ի բանը քրոջ տղեն ա. ՀԿԿ-ն «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:17
Թրամփը սպառնում է կրճատել ամերիկյան զորքերի թիվը Գերմանիային
30.04.2026 | 11:09
Ադրբեջանով այսօր Հայաստան կուղարվի հացահատիկ և պարարտանյութ
30.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 10:52
Սամվել Կարապետյանի թիմակից Ալեքսան Ալեքսանյանն անցած տարեսկզբին ՔՊ-ին 2 մլն դրամի նվիրատվություն է արել 
30.04.2026 | 10:49
Ռոնալդուն խփել է կարիերայի 970-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:46
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են Հաղթանակի օրը Ուկրաինայում հրադադարի հաստատումը
30.04.2026 | 10:39
Նավթի գներն աճել են
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան «խստորեն» դատապարտում է բոլոր հարձակումները, որոնք սպառնում են Սիրիայի տարածքային ամբողջականությանը և սոցիալական կայունությանը, ինչպես նաև ահաբեկչական գործողությունները, գրում է Turkiye today-ը։

Էրդողանը նշել է, որ Սիրիայում իրավիճակը հիմնականում վերահսկվել է սիրիական կառավարական ուժերի «արդյունավետ միջամտության» միջոցով, սակայն իրավիճակը մնում է փխրուն։ Նա ընդգծել է՝ Թուրքիան ձեռնարկում է անհրաժեշտ նախազգուշական միջոցներ՝ կանխելու ցանկացած զարգացում, որը կարող է բացասաբար ազդել երկրի վրա։ Նա նաև կոչ է արել Սիրիային արագ գործել՝ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար:

«Սիրիայի կառավարության արդյունավետ միջամտության շնորհիվ միջադեպերը հիմնականում վերահսկվել են, սակայն իրավիճակը տեղում մնում է զգայուն։ Թուրքիան խստորեն դատապարտում է բոլոր հարձակումներն ու ահաբեկչական գործողությունները, որոնք ուղղված են Սիրիայի միասնությանը և սոցիալական խաղաղությանը։ Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ նախազգուշական միջոցներ և կոչ ենք անում Սիրիայի իշխանություններին՝ արագ թուլացնել լարվածությունը»:

Նա ողջունել է նաև կարգուկանոն պահպանելու՝ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հանձնառությունը։

Հիշեցնենք, որ Սիրիայում նախագահ նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների ու կառավարական ուժերի բախումների հետևանքով 1000-ից ավելի մարդ է զոհվել։

Էրդողանը նաև կրկնել է, որ Թուրքիան իր քաղաքականությունը չի հիմնում Իրաքում, Սիրիայում, Լիբանանում կամ տարածաշրջանի որևէ այլ երկրում էթնիկ, կրոնական բաժանումների վրա։ Անդրադառնալով եվրոպական անվտանգության խնդրին և Ուկրաինայում խաղաղության հաստատման հեռանկարներին՝ Էրդողանն ասել է, թե ցանկանում են, որ «եվրոպացի ընկերները հասկանան նոր Թուրքիայի դերը փոխված աշխարհում և ըստ այդմ սահմանեն իրենց ռազմավարությունները»:

Էրդողանն ընդգծել է՝ Թուրքիան փորձում է բարելավել հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ նկատի ունենալով լիիրավ անդամակցությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի