Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի շրջափակման վտանգ չկա. Սիրսկի

Լուրեր

24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:55
Նավթային գերտերություն՝ առանց բենզինի․ ինչ է կատարվում Ռուսաստանում. ՏԵՍԱՆՅՈւԹ
24.06.2026 | 19:47
«Մինչև գումարի հարցը չլուծվի՝ դուրսգրում չի լինի». հայրը ահազանգում է, հիվանդանոցը՝ հերքում 
24.06.2026 | 19:34
Որքա՞ն արժե ծիրանը․ գյուղացիները բերքի իրացման այլընտրանքներ են փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:21
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
24.06.2026 | 19:14
Կրեմլը հերքում է Պետդումայի ընտրությունները հետաձգելու վերաբերյալ լուրերը
24.06.2026 | 19:00
Ալիևն ասում էր՝ ՀՀ-ն բանակ չպիտի ունենա՝ զորավարժություն արեցինք, միջանցք չեղավ՝ ԹՐԻՓՓ է, «Արևմտյան Ադրբեջանը» ևս ներքին պրոպագանդա է․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Կուրսկի մարզի՝ ուկրաինական Սումիի մարզի հետ սահմանին իրավիճակը Ուկրաինայի պաշտպանության ուժերի վերահսկողության տակ է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ալեքսանդր Սիրսկին, գրում է Ինտերֆաքս-Ուկրաինան։

«Ներկայում Կուրսկի շրջանում մեր ստորաբաժանումների շրջափակման վտանգ չկա: Ստորաբաժանումները ժամանակին միջոցներ են ձեռնարկում պաշտպանական շահավետ գծերի վրա մանևրելու համար»,- նշել է նա՝ հավելելով, որ սահմանային գծի երկայնքով մի շարք բնակավայրեր, «որոնց անունները հայտնվում են ռուսների զեկույցներում, իրականում գոյություն չունեն, դրանք ավերվել են ագրեսորի կրակից»։

Ըստ նրա՝ չնայած հյուսիսկորեական հետևակով ուժեղացված հարձակմանը ռուսական զորքերի զգալի թվի ներգրավմանը՝ հակառակորդը կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ է կրում։ Միայն Պլեխովոյեի շրջանում քառօրյա մարտերի ընթացքում հակառակորդը փաստացիորեն կորցրել է հետևակի գումարտակը։

Սիրսկին ընդգծել է, որ «հակառակորդի առանձին դիվերսիոն-հետախուզական խմբերը և փոքր հետևակային խմբերը, որոնք փորձում են ներթափանցել Ուկրաինայի տարածք, ոչնչացվում են զորքերի կրակային հզորությամբ՝ նախապես ստեղծված պաշտպանական համակարգի շնորհիվ»։

Նա նաև տեղեկացրել է, որ տեղում որոշում է կայացրել ուժեղացնել ուկրաինական խմբավորումն անհրաժեշտ ուժերով և միջոցներով, մասնավորապես, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և անօդաչու բաղադրիչով։

Հաղորդվել էր, որ մարտի 5-6-ը ռուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանական գիծը Սուջայից հարավ և վտանգավոր կերպով մոտեցել Ուկրաինայի զինված ուժերի խմբավորման մատակարարման հիմնական ուղուն։ Նախօրեին էլ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին Սուջայի ուղղությամբ ռուսական բանակի զգալի առաջխաղացման և մի շարք բնակեցված տարածքների գրավման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի