Փաշինյանն ընդունել է Emerson-NI բարձր տեխնոլոգիական ընկերության նախագահին

Լուրեր

07.06.2026 | 10:16
Գործարարը Չինաստանից Մոսկվայով վերադառնալուց հետո ծանուցագիր է ստացել վարժական հավաքների մասնակցելու վերաբերյալ
07.06.2026 | 10:12
Գարեգին Բ-ն քվեարկում է. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:03
Նիկոլ Փաշինյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:02
Հանուն խաղաղության եմ քվեարկել. ԿԳՄՍ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:45
Գիշերը տեղամասային հանձնաժողովի քարտուղար և նախագահներ են ձերբակալվել. ԿԸՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:36
Վաղարշապատի ընտրատեղամասում քվեարկում են նաև զինծառայողները
07.06.2026 | 09:11
Մենք ուզում ենք մնալ տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիրը. Նարեկ Կարապետյանը քվեարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:03
Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.06.2026 | 08:32
Նարեկ Կարապետյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 08:09
Ընտրական իրավունքի խոչընդոտման կասկածանքով ձերբակալված կա․ ՆԳՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 07:58
Հայաստանն ընտրում է․ ԱԺ ընտրություններ 2026․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Emerson-NI ընկերության նախագահ Ռիտու Ֆավրեին, հաղորդում են Կառավարության մամուլի գրասենյակից։
«Վարչապետը ողջունել է տիկին Ֆավրեի այցը և կարևորել Emerson-NI ընկերության գործունեությունը մեր երկրում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է և այդ առումով գործադիրը շահագրգիռ է Emerson-NI ընկերության կողմից նոր ներդրումային ծրագրերի իրականացմամբ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանը, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններին, ինչպես նաև երկկողմ համագործակցության նոր հեռանկարներին վերաբերող հարցեր:

Նշվել է, որ Emerson-Ni ընկերությունը բարձրորակ կադրերի պատրաստման գործում սերտորեն համագործակցում է Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ: Ռիտու Ֆավրեն շեշտել է հայ երիտասարդների մեծ ներուժը և նշել, որ Emerson-NI-ն շարունակելու է ակտիվ գործունեությունը ՀՀ-ում: Այս առումով, նա կարևորել է ՀՀ Կառավարության հետ սերտ փոխգործակցությունը:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է կրթության ոլորտի ենթակառուցվածքների զարգացման հարցում երկկողմ համագործակցության և ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: