ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարը կոչ է անում անհապաղ դադարեցնել Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունները․ ՌԴ-ն և ԱՄՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ խորհրդակցություն են խնդրել

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ ափամերձ շրջաններում խաղաղ բնակիչների սպանությունները պետք է անհապաղ դադարեցվեն։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկի հայտարարության մեջ։

«Նախկին կառավարության տարրերի և տեղացի այլ զինված մարդկանց կողմից իրականացված մի շարք համակարգված հարձակումներից հետո մենք ծայրահեղ անհանգստացնող հաղորդումներ ենք ստանում ամբողջական ընտանիքների, այդ թվում՝ կանանց, երեխաների և մարտական ​​գործողությունների մասնակից զինյալների սպանության մասին: Կան հաղորդագրություններ կրոնական հողի վրա արտադատական ​​մահապատիժների մասին, որոնք կատարվել են անհայտ անձանց, ժամանակավոր իշխանությունների անվտանգության ուժերի անդամների և նախկին կառավարության հետ առնչվող տարրերի կողմից»,- ասվում է հայտարարության մեջ։

Տյուրկը նշում է, որ օրենքը հարգելու մտադրության մասին ժամանակավոր իշխանությունների հայտարարություններին պետք է հետևեն սիրիացիներին պաշտպանելու արագ գործողություններ, այդ թվում՝ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ցանկացած խախտում և չարաշահում ու պատասխանատվության ենթարկել, երբ դրանք տեղի են ունենում:

«Բոլոր սպանությունների և այլ խախտումների վերաբերյալ պետք է լինի արագ, թափանցիկ և անաչառ հետաքննություն, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ միջազգային իրավունքի նորմերին և չափանիշներին համապատասխան: Քաղաքացիներին ահաբեկող խմբերը նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Այս իրադարձությունները, ինչպես նաև ատելության խոսքի շարունակական աճը ևս մեկ անգամ ցույց են տալիս համապարփակ անցումային արդարադատության գործընթացի հրատապ անհրաժեշտությունը, որը կլինի ազգային սեփականություն, ներառական և կենտրոնացած ճշմարտության, արդարության և հաշվետվողականության վրա»,- հայտարարում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարը։

Միաժամանակ, ՌԴ-ն և ԱՄՆ-ն էլ մարտի 10-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ խորհրդակցություն են խնդրել՝ կապված Արևմտյան Սիրիայում խաղաղ բնակիչների նկատմամբ բռնությունների հետ։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։ Խորհրդակցությունները նախատեսվում է անցկացնել մարտի 10-ին։

Հավելենք, որ Սիրիայի նախագահականը կիրակի հայտարարել էր յոթ անդամից բաղկացած «անկախ կոմիտե» ստեղծելու մասին, որը կհետաքննի վերջին բռնությունները երկրի միջերկրածովյան ափին: Կոմիտեին հանձնարարվել է հետաքննել քաղաքացիական անձանց նկատմամբ խախտումները և բացահայտել բռնության համար պատասխանատուներին:

Բացի այդ, կոմիտեն իրավասու է բոլորին հարցաքննել և պարտավոր է հաշվետվություն կազմել 30 օրվա ընթացքում: Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ մեղավոր ճանաչված անձինք կփոխանցվեն դատարանին։

Հիշեցնենք՝ մարտի 7-ին սիրիական Լաթաքիա և Տարտուս նահանգներում՝ Միջերկրական ծովի ափին,  երկրի տապալված նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների և կառավարական ուժերի միջև բախումներ են սկսվել։ Սիրիայի անցումային իշխանությունները կոշտ ճնշումներով են պատասխանել։ Ավելի քան երկու օր շարունակվող բախումների հետևանքով զոհվել է առնվազն հազար մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի