Հաշտության համաձայնության արդյունքում՝ վերականգնված միջոցների միասնական հաշվին կվճարվի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլար. Գլխավոր դատախազություն
Հասարակություն
07.03.2025 | 17:52
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ներկայացրած հայցի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մարտի 6-ի վճռով հաստատված հաշտության համաձայնության արդյունքում՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին կվճարվի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 79 միլիոն 642 հազար դրամ․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։