Ֆրանսիական Mirage-ներն առաջին անգամ մասնակցել են Ուկրաինայի վրա ռուսական հարձակումը հետ մղելուն

Լուրեր

24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիական Mirage-2000 կործանիչներն առաջին անգամ Ուկրաինայում մասնակցել են Ռուսաստանի կողմից զանգվածային հարձակումը հետ մղելուն։ Այս մասին գրում է ՌԲԿ Ուկրաինան՝ վկայակոչելով Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի հաղորդագրությունը։

Զինվորականները նշել են, որ հակառակորդի օդային հարձակումը հետ է մղվել զենիթահրթիռային ստորաբաժանումների, ռադիոէլեկտրոնային պատերազմի համակարգերի և Ուկրաինայի ռազմաօդային պաշտպանության ուժերի շարժական կրակային խմբերի միջոցով։ Ներգրավվել են նաև կործանիչներ, մասնավորապես, F-16 և Mirage-2000։

«Հարկ է նշել, որ ֆրանսիական կործանիչները, որոնք Ուկրաինա են ժամանել ընդամենը մեկ ամիս առաջ, առաջին անգամ մասնակցել են հակառակորդի օդային հարձակումը հետ մղելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

2025 թվականի փետրվարի 6-ին Ֆրանսիայի ՊՆ-ն հայտարարել էր առաջին Mirage-2000 կործանիչներն Ուկրաինա տեղափոխելու մասին։

Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական ուժերը գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել են տարբեր տեսակի 67 հրթիռ (X-101/X-55 սմ թևավոր հրթիռներ, Կալիբր հրթիռներ, բալիստիկ հրթիռներ, С-300 զենիթային հրթիռներ և X-59/69 կառավարվող ինքնաթիռներ), ինչպես նաև 194 անօդաչու թռչող սարք։ Հաղորդվում է, որ ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 100 անօդաչու թռչող սարք և 34 հրթիռ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի