SpaceX-ի Starship հրթիռը երկրորդ անգամ անընդմեջ պայթել է փորձնական արձակման ժամանակ․ բեկորների պատճառով փակվել են մի շարք օդանավակայաններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Իլոն Մասկի SpaceX տիեզերական ընկերության Starship հրթիռը կրկին պայթել է Տեխասի Բոկա Չիկա տիեզերակայանից փորձնական արձակումից հետո։ Սա այս տարվա ընթացքում արդեն երկրորդ նման խափանումն է։ Ութերորդ փորձնական թռիչքից շուրջ 10 րոպե անց, երբ բարձրանալուն մնացել է մոտ 20 վայրկյան, կապը հրթիռի հետ կորել է։

CNN-ը գրում է, որ թռիչքից 10 րոպե չանցած Starship նավի վրա, որը շարունակել է ընթանալ դեպի տիեզերք, սկսել են խնդիրներ առաջանալ: Մի քանի շարժիչներ տեսանելիորեն անջատվել են ուղիղ հեռարձակման ընթացքում, և նավը սկսել է շրջվել, մինչև SpaceX-ը կորցրել է կապը դրա հետ:

Ազդանշանի կորուստը տեղի է ունեցել այս առաքելության ընթացքում մոտավորապես նույն կետում, ինչ հունվարի 7-ի թռիչքի ժամանակ, երբ Starship-ը պայթել էր Թերքսի և Կայկոսի բնակեցված կղզիների վրա՝ աղտոտելով կղզիները բեկորներով:

Չի հաստատվել, թե կոնկրետ որտեղ է պայթյունը եղել այս առաքելության ժամանակ, սակայն այն տեսանելի է եղել Ֆլորիդայի որոշ մասերից և Կարիբյան ավազանում՝ ըստ այդ վայրերի բնակիչների հաղորդումների։

Հինգշաբթի երեկոյան Դաշնային ավիացիոն վարչությունը դադարեցրել է թռիչքները դեպի Մայամի, Ֆորտ Լոդերդեյլ, Փալմ Բիչ և Օռլանդո օդանավակայաններ՝ «տիեզերական աղբի վայր ընկնելու» պատճառով։ Ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները Ֆորտ Լոդերդեյլ/Հոլիվուդ միջազգային օդանավակայանից և Մայամիի միջազգային օդանավակայանից:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի