Եթե ՀՀ-ն մինչև 2025թ․ վերջը չվճարի ՀԱՊԿ անդամակցության գումարը, անդամ երկրները կարող են դիտարկել տարբեր սցենարներ․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե ​​Հայաստանը մինչև 2025 թվականի վերջը չվճարի ՀԱՊԿ անդամակցության գումարը, ապա կազմակերպության անդամ երկրները «կարող են դիտարկել տարբեր սցենարներ», բայց, հավանաբար, ոչ մեկին չեն վտարի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Մինչև հունվարի 1-ը (2026 թվականի) կարող է իրավիճակ ստեղծվել, որ երկու տարվա չվճարումների դեպքում երկրները կարող են դիտարկել տարբեր սցենարներ»,- ասել է Պանկինը՝ չմանրամասնելով, թե ինչ սցենարների մասին է խոսքը։

Նա հավելել է, որ եղել են դեպքեր, երբ այլ երկրներ պարտքեր են ունեցել տեխնիկակակն, ֆինանսական և այլ պատճառներով։

Ըստ նրա՝ Հայաստանի հետ չի լինի՝ «իրենք կհեռանան կամ կվռնդեն» իրավիճակը, այլ երկրները կարող են դիտարկել հետագա համագործակցության ուղիները։

«Ոչ ոք, հավանաբար, ոչ մեկին չի վռնդի, ոչ ոք ինքնաբերաբար չի հեռանա: Բայց, հավանաբար, հնարավոր կլինի դիտարկել երկրների միջև հետագա փոխգործակցության եղանակների հարցը: Սա չպետք է ընկալվի որպես «իրենք կգնան կամ  կվռնդեն», ոչ մի դեպքում»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Հիշեցնենք, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի