Ուկրաինայի նախագահը ժամանել է Բրյուսել` ԵՄ գագաթնաժողովին

Լուրեր

24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բրյուսել՝ ԵՄ արտահերթ գագաթնաժողովին։ Նրան դիմավորել են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Կոշտան ԵՄ արտահերթ գագաթնաժողովն անվանել է «շատ կարևոր պահ» եվրոպական անվտանգության ամրապնդման համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Սա շրջադարձային է Եվրոպայի համար, և Ուկրաինան այս ընտանիքի մի մասն է»,- իր հերթին ասել է ֆոն դեր Լեյենը:

Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է Ուկրաինային դնի այնպիսի վիճակում, որ կարողանա պաշտպանել իրեն և հասնել կայուն ու արդար խաղաղության։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել եվրոպացի առաջնորդներին մշտական աջակցության համար՝ ասելով, որ դա նշանակում է, որ Ուկրաինան «մենակ չէ ռուսական ագրեսիան հետ մղելու իր պայքարում»։

«Այս ամբողջ ընթացքում, մասնավորապես, անցած շաբաթ, դուք մնացել եք մեզ հետ։ Շատ շնորհակալ ենք, որ մենակ չենք։ Եվ սրանք պարզապես խոսքեր չեն։ Շատ կարևոր է, որ դուք ազդանշան ուղարկեք ուկրաինացի ժողովրդին»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ ուկրաինացիները գնահատում են դա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի