Մարկո Ռուբիոն Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումն անվանել է «պրոքսի պատերազմ» ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին ասել է, որ Դոնալդ Թրամփն Ուկրաինայում պատերազմը դիտարկում է որպես «ձգձգվող, փակուղային հակամարտություն», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ռուբիոն նաև Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա անվանել է «միջուկային տերությունների՝ ԱՄՆ-ի, որն օգնում է Ուկրաինային, և Ռուսաստանի միջև պրոքսի պատերազմ»:

«Ոչ ոք գաղափար, պլան չունի՝ ինչպես այս ամենին վերջ դնել»,- հայտարարել է նա։

Ըստ աղբյուրի՝ պարզ չէ՝ արդյո՞ք այս արտահայտությունը վերաբերում է նաև ԱՄՆ-ին։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը խոստացել էր, որ ընտրվելու դեպքում ռուս-ուկրաինական պատերազմը կարող է ավարտվել 24 ժամվա ընթացքում, և որ դա տեղի կունենա նույնիսկ իր պաշտոնավարումից առաջ։ Պատերազմին վերջ տալու՝ Թրամփի ծրագիրն այդպես էլ չի ներկայացվել։

Հարցազրույցում Ռուբիոն նաև ասել է, որ «այն ամենը, ինչ փորձում է անել նախագահը, հասկանալն է՝ կա՞, արդյոք, խաղաղության ճանապարհ»։

«Ուկրաինացիների ու Կապիտոլիումի բլրի վրա նրանց դաշնակիցների պլանները, ինչպես այն մարդկանց, որոնց հետո խոսում եք այլ երկրներում, կայանում է նրանում, որ պարզապես շարունակել տալ նրանց այնքան, որքան անհրաժեշտ է, որքան կպահանջվի (հավանաբար՝ նկատի ունի ռազմական և ֆինանսական օգնությունը): Սա ռազմավարություն չէ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի