Թրամփը սպառնացել է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին և Գազայի ժողովրդին, եթե իսրայելցի պատանդներին անմիջապես ազատ չարձակեն

Լուրեր

24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը, եթե այն անհապաղ չվերադարձնի ողջ իսրայելցի պատանդներին և չհանձնի մահացածների մարմինները։ Այս մասին նա գրառում է արել Truth Social-ում։

«Դուք կարող եք ընտրել՝ ազատ արձակել բոլոր պատանդներին հիմա և անմիջապես վերադարձնել բոլոր մահացածների մարմինները, որոնց սպանել ենք, կամ ամեն ինչ կավարտվի ձեզ համար։ Միայն հիվանդ ու այլասերված մարդիկ են պահում մարմիններ, և դուք հիվանդ ու այլասերված եք։ Ես ուղարկում եմ Իսրայելին ամենը, ինչ պետք է՝ գործն ավարտելու համար, ՀԱՄԱՍ-ի որևէ անդամ ապահով չի լինելու, եթե չանեք այն, ինչ ես ասում եմ։ Ես հենց նոր հանդիպել եմ ձեր նախկին պատանդներին, որոնց կյանքը կործանել ենք։ Սա ձեր վերջին նախազգուշացումն է»,- գրել է Թրամփը՝ նշելով, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարության համար հիմա ժամանակն է լքել Գազան, երբ դեռ ունեն հնարավորությունը։

ԱՄՆ նախագահը դիմել է նաև Գազայի ժողովրդին։

«Նաև Գազայի ժողովրդին․ սպասվում է գեղեցիկ ապագա, սակայն՝ ո՛չ, եթե դուք պահեք պատադներին։ Եթե դա անեք, մեռած եք։ Իմաստուն որոշում կայացրեք։ Հենց հիմա ազատ արձակեք պատանդներին, այլապես դժոխքով կվճարեք»,- գրել է Թրամփը։

Սպիտակ տունն ավելի վաղ հաստատել էր, որ բանակցում է ՀԱՄԱՍ-ի հետ իսրայելցի պատանդների հարցով, թեև Վաշինգտոնը դեռևս անմիջական կապ չի ունեցել զինյալների հետ։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն ասել է, որ Իսրայելի հետ խորհրդակցություններ են տեղի ունեցել մինչ բանակցությունների մեկնարկը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի