Արաբական երկրները հաստատել են Գազայի վերականգման՝ 53 մլրդ դոլար արժեքով Եգիպտոսի ծրագիրը․ ԱՄՆ-ն ու Իսրայելը դեմ են

Լուրեր

10.08.2026 | 12:00
Ովքեր կդառնան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ. քննարկում խորհրդարանում․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:54
Նարեկ Կարապետյանը ՔՊ-ական պատգամավորի նվիրած 5-րդ դասարանի պատմության գրքից մի հատված կարդաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:45
ՔՊ-ն որոշել է 13 կողմ քվե ապահովել Վարդևանյանի ընտրվելու համար. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:40
Փաշինյանն ասում է՝ ԵՄ ալտերնատիվ գոյություն չունի․ ինչ իմաստ ուներ էտ օրենքի քննարկումը․ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:30
Firebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է նշանակալի փուլի սկիզբ Հայաստանում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
10.08.2026 | 11:28
Նեթանյահուն մերժել է Գազայի հարցով Թրամփի ծրագիրը
10.08.2026 | 11:19
Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու քվեարկությունը սկսվեց. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:15
Արթուր Ղարիբյանն առաջին ֆուտբոլիստն է, որը «Գազպրոմ Արենայում» հյուր թիմի կազմում դուբլ է գրանցում փոխարինման դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:10
Ձեր քմծիծաղից մեղադրյալի կարգավիճակ բաժանում ա մի շիշ վիսկի ու whatsapp-ի հաղորդագրություն. Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
10.08.2026 | 10:56
Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն. Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:49
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Բոլորը

Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների առաջնորդները երեքշաբթի հավանություն են տվել Գազայի հատվածի հետպատերազմյան ծրագրին, որը թույլ կտա շուրջ 2 միլիոն պաղեստինցիներին մնալ՝ ի հակակշիռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ տարածքն ամայացնելու և այն որպես ծովափնյա վայր վերակառուցելու ծրագրին, գրում է AP-ն։

Նշվում է, որ Կահիրեում կայացած գագաթնաժողովում արաբ առաջնորդների կողմից 53 միլիարդ դոլար արժողությամբ ծրագրի հաստատումը հավասարազոր էր Թրամփի առաջարկը մերժելուն: Գագաթնաժողովի ամփոփիչ եզրակացությունը ողջունվել է ՀԱՄԱՍ-ի կողմից, սակայն մերժվել է Իսրայելի և թույլ արձագանք ստացել՝ Թրամփի վարչակազմի կողմից:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին իր երախտագիտությունն է հայտնել «արաբական երկրների միջև կոնսենսուսի համար՝ աջակցելու Գազայի հատվածի վերականգնման ծրագրին, որը թույլ է տալիս պաղեստինյան ժողովրդին մնալ իր հողում առանց տեղահանումների»:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզը մերժել է եգիպտական ​​առաջարկը՝ այն համարելով անիրագործելի։

«Այդ առաջարկը չի անդրադառնում այն ​​իրականությանը, որ Գազայի հատվածը ներկայում անբնակելի է, դրա բնակիչները չեն կարող մարդկայնորեն ապրել բեկորներով և չպայթած զինամթերքով պատված տարածքում։ Նախագահ Թրամփը պաշտպանում է Գազայի հատվածը ՀԱՄԱՍ-ից զերծ վերականգնելու իր տեսլականը: Մենք անհամբեր սպասում ենք հետագա բանակցություններին՝ տարածաշրջանին խաղաղություն և բարգավաճում բերելու համար»,- ասել է նա։

Իսրայելի ԱԳՆ խոսնակ Օրեն Մարմորշտեյնն էլ X-ում գրել է, որ եգիպտական ​​ծրագիրը «չի կարող անդրադառնալ առկա իրողություններին»՝ հավելելով, որ գագաթնաժողովի համատեղ կոմյունիկեն չի հիշատակում 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումը, որը պատերազմի բռնկման պատճառ է դարձել, նաև չի դատապարտում զինյալ խմբավորումը:

Ծրագիրը, նրա խոսքով, մնում է «արմատավորված հնացած հեռանկարներով»: Նա կրկնել է Իսրայելի աջակցությունը Գազայի բնակչությանն այլ տեղում վերաբնակեցնելու Թրամփի ծրագրին՝ նկարագրելով այն որպես «Գազայի բնակիչների համար ազատ ընտրության հնարավորություն՝ հիմնված նրանց ազատ կամքի վրա»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի