Transparency International-ի Ադրբեջանի մասնաճյուղը նույնպես դադարեցնում է գործունեությունը

Լուրեր

07.10.2026 | 15:01
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Ադրբեջանում մի շարք միջազգային կառույցների փակման ֆոնին գործունեությունը դադարեցնում է նաև Transparency International-ի Ադրբեջանի մասնաճյուղը: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Şəffaflıq Azərbaycan» (Transparency International) հակակոռուպցիոն կենտրոնի ընդհանուր ժողովը որոշում է կայացրել լուծարել այն։

Ընդհանուր ժողովի որոշմամբ՝ նշանակվել է լուծարման հանձնաժողով, հայտնել է «Şəffaflıq Azərbaycan»-ի տնօրեն Ալիմամեդ Նուրիևը։

Նրա խոսքով՝ լուծարման հանձնաժողովը համապատասխան կարգով կդիմի Ադրբեջանի Արդարադատության նախարարություն։ Այնուհետև հանձնաժողովը, օրենքով սահմանված կարգով, կիրականացնի անհրաժեշտ ընթացակարգերը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները փակում են նաև երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակն ու դադարեցնում երկրում ՄԱԿ-ի մի շարք կառույցների գործունեությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի