200 դոլարով դիրք ծախողներ են եղել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բանակը սրբադասել՝ նշանակում է բանակում առկա թերությունները չբարձրաձայնել, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արված այն հայտարարությանը, որ բանակը պետք չէ սրբադասել։

«200 դոլարով զինվորի դիրք ծախողները, զորքերի շրջանում միտումնավոր խուճապ տարածողները հենց բանակի սրբադասումից ամենաշատ օգուտ քաղողներն են եղել»,- նշեց նա։

Ալեքսանյանի խոսքով՝ պարտադիր է բարձրաձայնել բանակում առկա թերություններն ու գնալ դրանց հետևից։

«Եթե թերությունների հետևից չես գնում, այդ թերությունները դառնում են ավերիչ ու կրում են տոտալ ավերման բնույթ»,- ասաց ՔՊ-ականը։

Իշխանական պատգամավորը անդրադարձավ նաև վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցների մեջ ընթացող վեճին։ Նրանք միմյանց մեղադրում են, թե ով է 2018-ին Նիկոլ Փաշինյանին իշխանություն տվել։

«Ֆենոմենը կայանում է նրանում, որ իրենք այդպես էլ չեն հասկացել, թե ով Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության։ Բերեց ժողովուրդը, իրենք մինչև հիմա չեն հասկանում այդ ֆենոմենը»,- նշեց նա։

Ալեքսանյանի խոսքով՝ ընդդիմադիր երկու ուժերն այդպես էլ չեն հասկանում, որ իշխանություն տվող-չտվողն իրենք չեն։

«Հայաստանում իշխանություն տվող մի մարմին կա ՝ ժողովուրդն է»,- ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում։