Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է աշխատել նախագահ Թրամփի ուժեղ առաջնորդության ներքո՝ հասնելու կայուն խաղաղության

Լուրեր

10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան ձգտում է խաղաղության, և ինքը պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ «նախագահ Թրամփի ուժեղ առաջնորդության ներքո»։

«Մեզանից ոչ ոք չի ցանկանում անվերջ պատերազմ։ Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ ապահով խաղաղությունը մոտեցնելու համար։ Ոչ ոք չի ցանկանում խաղաղություն այնքան, որքան ուկրաինացիները։ Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ առաջնորդության ներքո՝ կայուն խաղաղության հասնելու համար։ Մենք պատրաստ ենք արագ գործել՝ պատերազմը ավարտելու համար…»,— գրել է Ուկրաինայի նախագահը X-ում։

«Մենք պատրաստ ենք արագ գործել՝ պատերազմը վերջ տալու համար, և առաջին քայլերը կարող են լինել գերիների ազատումը, անհապաղ հրադադար երկնքում՝ հրթիռների, հեռահար անօդաչու թռչող սարքերի, էներգետիկ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծությունների արգելքը, ինչպես նաև անհապաղ հրադադար ծովում, եթե Ռուսաստանն էլ նույնն անի։ Այնուհետև մենք ցանկանում ենք շատ արագ անցնել հաջորդ բոլոր փուլերը և ԱՄՆ-ի հետ միասին համաձայնության գալ ուժեղ վերջնական պայմանագրի շուրջ», — շարունակում է Զելենսկին իր գրառման մեջ։

«Մեր հանդիպումը Վաշինգտոնում, Սպիտակ տանը, ուրբաթ օրը տեղի չունեցավ այնպես, ինչպես սպասվում էր։ Ցավալի է, որ դա այդպես եղավ։ Ժամանակն է ամեն ինչ ճիշտ անել։ Մենք կցանկանայինք, որ հետագա համագործակցությունն ու հաղորդակցությունը լինեին կառուցողական»,— գրել է Ուկրաինայի նախագահը։

«Ինչ վերաբերում է հանքանյութերի և անվտանգության մասին համաձայնագրին, ապա Ուկրաինան պատրաստ է այն ստորագրել ցանկացած պահին և ցանկացած հարմար ձևաչափով։ Մենք այս համաձայնագիրը համարում ենք անվտանգության ամրապնդման և վստահելի անվտանգության երաշխիքների ձեռքբերման քայլ, և անկեղծորեն հույս ունենք, որ այն արդյունավետ կգործի»,— գրել է Զելենսկին։