Սերժ Սարգսյանին պետական խորհրդանիշ չի համարում անգամ նախագահականի կայքը. «ՀԺ»

Լուրեր

14.08.2026 | 12:33
Սուբյեկտը, որին փախցրել, տարել եք, ռազմավարական խորություն եք հաղորդել, դա չի գիտակցում․ Ռուբինյան
14.08.2026 | 12:25
Հայտնի են Հայաստանի թիմերի կազմերը ըմբշամարտի Մ-20 ԱԱ-ում
14.08.2026 | 12:17
Ինքը սրիկայաբար շահարկում է իր բարեկամի զոհվելու փաստը․ Վիլեն Գաբրիելյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 12:10
Էդգար Ղազարյանը ներողություն չխնդրեց // Օհանավանի և Արտաշատի եկեղեցիների խաչերը գողացել են․ ԼՈՒՐԵՐ
14.08.2026 | 12:09
«Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից և տեսչական մարմնի մեկ պաշտոնյա է ձերբակալվել
14.08.2026 | 12:05
«Կարեն Կարապետյանին հարգալից եմ վերաբերվել․ սրիկայի նման որևէ մեկին սրիկա չեմ անվանել»․ Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 12:02
Ճապոնիայում հեղեղների հետևանքով 6 մարդ է զոհվել․ երթևեկությունը կաթվածահար է
14.08.2026 | 12:00
Որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրն ու ID քարտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 11:57
ՔՊ խմբակցությունը փակ նիստ է անցկացնում
14.08.2026 | 11:54
Պարոն Ղազարյան, պարոն Կարապետյան ասելիք ունե՞ք. շատ լավ, դուք ընտրեցիք էս ճանապարհը. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 11:48
Ռոնալդուն փոխել է մազերի գույնը և միացել «Ալ Նասրին». ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
14.08.2026 | 11:40
Վաղարշապատի ընտրությունների ընթացքում քաղաքացիներին քվեարկել պարտադրելու գործով 5 անձի մեղադրանք է առաջադրվել
14.08.2026 | 11:32
ՆԱՏՕ-ի կործանիչները Լատվիայի երկնքում անօդաչու են խոցել
14.08.2026 | 11:27
ՈՒՂԻՂ. Կիևյան կամուրջը վերաբացվել է հիմնանորոգումից հետո
14.08.2026 | 11:21
Էդուարդ Սպերցյանը՝ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարությունը չի պատրաստվում հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարներից պահանջել պետական խորհրդանիշների անկյունից, որոնք ստեղծվել են բոլոր դպրոցներում, հեռացնել Սերժ Սարգսյանի լուսանկարը:

Այս մասին պարզ դարձավ երեկ` լրագրողների և նախարար Լևոն Մկրտչյանի հարցուպատասխանի ժամանակ:

«Այդ նկարը միշտ փակցվել է, անկախ նրանից` ով է Հայաստանի Հանրապետության նախագահը: Դպրոցներում փակցնում են Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերը: Հայաստանի Հանրապետության նախագահը խորհրդանիշների համակարգում է»,- ասաց Լևոն Մկրտչյանը` հաստատելով, որ վերանայումներ այդ առումով չեն լինի:

Մեզ, սակայն չհաջողվեց գտնել որևէ աղբյուր, որտեղ երկրի նախագահը համարվի պետության խորհրդանիշ: Էլեկտրոնային հանրագիտարանում, Վիքիպեդիայում պետական խորհրդանիշները երեքն են` դրոշը, զինանշանը և օրհներգը: Նախագահներին ու տվյալ դեպքում՝ Սերժ Սարգսյանին պետական խորհրդանիշ չի համարում անգամ նախագահականի կայքը: Այնտեղ ևս պետական խորհրդանշաններ բաժնում տեղ են գտել միայն դրոշը, զինանշանը և օրհներգը:

«Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» ՀՀ օրենքում նույնպես խոսք չկա այդ անձի պետական խորհրդանիշ լինելու մասին:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: