ԵՄ-ն դադարեցնում է Ուկրաինային 20 մլրդ եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթի մշակումը․ Հունգարիան վետո է դրել․ Politico

Լուրեր

10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:30
Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից
10.08.2026 | 12:20
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի հետ կապին՝ Բաքու կանանց մարդասիրական այցը քննարկելու համար. հայտարարություն
10.08.2026 | 12:19
Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:10
ԱԺ-ում Արամ Վարդևանյանի ընտրության հարցով քվեարկություն է // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 12:04
11 տարի հետախուզման մեջ գտնվող՝ 10.9 մլն եվրո հափշտակության գործով մեղադրյալը հայտնաբերվել է. նախաքննությունն ավարտվել է
10.08.2026 | 12:00
Ովքեր կդառնան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ. քննարկում խորհրդարանում․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:54
Նարեկ Կարապետյանը ՔՊ-ական պատգամավորի նվիրած 5-րդ դասարանի պատմության գրքից մի հատված կարդաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:45
ՔՊ-ն որոշել է 13 կողմ քվե ապահովել Վարդևանյանի ընտրվելու համար. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունը դադարեցնում է Ուկրաինային 20 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթի մշակման աշխատանքը՝ Հունգարիայի առարկությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով ԵՄ խորհրդի փաստաթղթի նախագիծը։

Փաթեթը պետք է ներառեր, մասնավորապես, հրետանային արկերի, հակաօդային պաշտպանության համակարգերի, հրթիռների մատակարարում Կիևին։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն այսօր ներկայացրել է «Եվրոպայի վերազինման» ծրագիրը, որը նախատեսում է առաջիկա տարիներին 800 միլիարդ լրացուցիչ ծախսեր հատկացնել եվրոպական երկրների պաշտպանությանը։

Politico-ն պարզել է, որ  ֆոն դեր Լեյենի ծրագրում պետք է ներառվեր կետ 20 միլիարդ եվրո արժողությամբ զենքի նոր մատակարարումների վերաբերյալ, սակայն Բուդապեշտը կտրականապես դեմ է եղել դրան։

Հունգարիան վետո է դրել այդ կետի վրա ԵՄ դեսպանների հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվել է ծրագիրը: Դա տեղի է ունեցել Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու փոխնախագահ Ջեյ Դի Վենսի վիճաբանությունից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի