Չինաստանը հավելյալ մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան ապրանքների համար՝ ի պատասխան ԱՄՆ-ի մաքսատուրքերի կրկնապատկման

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Չինաստանը 10-15% հավելյալ մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների համար, ինչպես նաև 15 ամերիկյան ընկերությունների ավելացրել է արտահանման վերահսկման ցուցակում՝ ի պատասխան չինական ապրանքների համար ԱՄՆ մաքսատուրքերի կրկնապատկման։ Այս մասին հաղորդում է ՉԺՀ Ֆինանսների նախարարությունը, գրում է  Current time-ը։

Հավելյալ տուրքերն ուժի մեջ են մտնելու 2025 թվականի մարտի 10-ից։

15% մաքսատուրքը տարածվելու է հավի, ցորենի, եգիպտացորենի և բամբակի, 10%-ը՝ սորգոյի, սոյայի, խոզի, տավարի, ծովամթերքի, մրգերի, բանջարեղենի և կաթնամթերքի վրա։

Ավելի վաղ Չինաստանի Առևտրի նախարարությունը «խիստ դժգոհություն և վճռական հակազդեցություն» էր հայտնել ԱՄՆ-ի գործողություններին։ Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի միակողմանի մաքսատուրքերը կարող են վնասել Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական հարաբերություններին:

Հավելենք, որ մարտի 4-ից ուժի մեջ են մտել Չինաստանից, Մեքսիկայից և Կանադայից ապրանքների ներմուծման ԱՄՆ բարձրացված մաքսատուրքերը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման էր ստորագրել չինական ապրանքների ներմուծման դրույքաչափը 10-ից 20 տոկոս բարձրացնելու մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի