Թրամփը դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Թրամփը դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը. գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Դա վերաբերում է ողջ ռազմական սարքավորումներին, որոնք դեռևս չեն հասել Ուկրաինա, այդ թվում՝ այն, ինչ պահեստավորված է Լեհաստանի տարանցիկ գոտիներում, ինչպես նաև այն, ինչ գտնվում է նավերում և ինքնաթիռներում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը ՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան մի պաշտոնյայի։

Պարբերականը նշում է, որ դրանց թվում ներառված են «կրիտիկական նշանակության զինամթերք», կառավարվող հրթիռային համակարգեր, հակատանկային զենքեր և այլ ռազմական միջոցներ։

Bloomberg-ի աղբյուրի խոսքերը հաստատում է նաև Fox News-ի լրագրող Լուկաս Թոմլինսոնը։ «Սա ռազմական օգնության վերջնական դադարեցում չէ, այլ ընդամենը դադար։ Հրամանները տրվել են հենց նոր»,-, ասել է նա՝ մեջբերելով Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին։

Վերջինիս խոսքով՝ դադարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ «Դոնալդ Թրամփը չի համարի, որ ուկրաինացիները պատրաստակամություն են ցուցաբերում բարեխիղճ խաղաղ բանակցություններին»։

Սպիտակ տան ներկայացուցչի հղումով դադարի մասին հայտնում է նաև Reuters գործակալությունը։

Այսօր պետք է տեղի ունենար ԱՄՆ նախագահի, պետքարտուղարի և պաշտպանության նախարարի հանդիպումը։ Լրագրողների հարցերին պատասխանելիս Թրամփը նշել է, որ Ուկրաինային ռազմական օգնության դադարեցման հարցը չի քննարկվել։