Կիևը հաստատել է Դնեպրոպետրովսկի զորավարժարանին ռուսական հարվածի լուրը․ զոհեր կան

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Միխայլո Դրապատին ընդունել է զորավարժարանում ուկրաինացի զինվորների զանգվածային մահվան փաստը, ինչի մասին նախօրեին հայտնել էին ռազմական դիտորդները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Զորավարժարանում տեղի ունեցած ողբերգությունը հակառակորդի հարձակման սարսափելի հետևանք է։ Պատերազմը պահանջում է արագ որոշումներ, պատասխանատվություն և անվտանգության նոր չափանիշներ, հակառակ դեպքում, մենք կորցնում ենք ավելին, քան ունենք»,- ասել է նա`նշելով, որ ողբերգության հանգամանքների հետաքննությունը շարունակվում է, ինքն անձամբ հետևում է ամեն քայլի։

Դրապատին զոհերի և վիրավորների կոնկրետ թիվ չի նշել։ Նա հայտնել է, որ հրամայել է անկախ հետաքննություն անցկացնել ռազմական հակահետախուզության մասնակցությամբ, «որպեսզի ոչ մի դետալ աննկատ չմնա, իսկ մեղավորները չկարողանան խուսափել պատասխանատվությունից»։

Նախօրեին ուկրաինացի զինվորական դիտորդները հայտնել էին, որ մարտի 1-ին ռուսական ռազմական ուժերը «Իսկանդեր-Մ»-ով հարվածել են Դնեպրոպետրովսկի մարզի Սամար քաղաքի մոտ գտնվող զինծառայողների պատրաստման կենտրոնին։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ տասնյակ մարդիկ կարող էին զոհվել, հարյուրավորները՝ վիրավորվել։

ՌԴ ՊՆ-ն շաբաթ հայտնել էր, որ «Իսկանդեր-Մ»-ով հարված է հասցրել Դնեպրոպետրովսկի մարզի Նովոմոսկովսկ զորավարժարանին, որտեղ պատրաստություն էին անցնում Ուկրաինայի ԶՈւ 157-րդ բրիգադի զինծառայողները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի