Ադրբեջանի կառավարությանը քննադատող բլոգերը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Լուրեր

15.07.2026 | 10:55
ԵԽ Միջազգային առևտրի հանձնաժողովն արագացնում է հայկական ապրանքների մուտքը ԵՄ շուկա
15.07.2026 | 10:40
«88» առևտրային օբյեկտում մեկ օրում արձանագրվել է 33 իրավախախտում
15.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 15-ի դրությամբ
15.07.2026 | 10:11
Իսպանիայի հավաքականը կրկնեց Իտալիայի անպարտելիության ռեկորդը
15.07.2026 | 10:00
«Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը»․ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՀՀ նոր կենսաչափական անձնագրի առաջին նմուշը
15.07.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.07.2026 | 09:30
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում
15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
Բոլորը

Ադրբեջանի կառավարությանը քննադատող բլոգեր Արզու Սայադօղլուն դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Նման վճիռ է կայացրել Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պաշտպանական կողմը բողոքարկելու է այն։

Սայադօղլուն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 182.2.4 հոդվածով (շորթում սպառնալիքի կամ ահաբեկման միջոցով, որը կատարվել է խոշոր չափի գույք ձեռք բերելու նպատակով):

Բլոգերը, սակայն, իրեն մեղավոր չի համարում և ընդգծում է, որ իրեն ձերբակալել են քաղաքական պատվերով։

Նա YouTube-ում վարում է «Արզու Սայադօղլու» ալիքը՝ սուր քննադատության ենթարկելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը և պաշտոնյաների կամայականությունները։

Սայադօղլուն վերջին անգամ հանդես է եկել Azad söz ալիքով՝ կոչ անելով քաղաքացիներին չլռել և խաղաղ բողոքի ցույցեր կազմակերպել։ Դրանից հետո բլոգերն անհետացել էր։ Վերջերս էլ նա հայտարարել էր «Հանրային ծառայության շարժման» ստեղծման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի