Գավառի ղեկավարն օտարել է առանձնապես խոշոր չափերով գույք՝ համայնքին պատճառելով շուրջ 27 մլն ՀՀ դրամի գույքային վնաս

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գավառ համայնքի ղեկավարի կողմից մի խումբ անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գավառ համայնքի ղեկավարը ավագանու 8 անդամների և իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ս.Դ.-ի, Բ.Բ.-ի և ընկերության փորձագետ Դ.Հ.-ի օժանդակությամբ համայնքին պատկանող 29 մլն 350 հզր ՀՀ դրամ արժողության բազմաբնակարան շենքը 2007 թվականի նոյեմբերի 22-ին շուկայականից էական ցածր գնով՝ 1 մլն 644 հզր 500 ՀՀ դրամով վաճառել է Բ.Բ.-ին, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 27 մլն 705 հզր 500 ՀՀ դրամի գույքային վնաս:

Մասնավորապես՝ Գավառի ղեկավարը համայնքային սեփականություն հանդիսացող, իրեն վստահված կիսակառույց բազմաբնակարան շենքը հափշտակելու դիտավորությամբ ընկերության հետ 2007 թվականի հոկտեմբերի 8-ին կնքել է անշարժ գույքի գնման պայմանագիր, որի արդյունքում կազմված եզրակացությամբ հիշյալ շենքը գնահատվել է շուկայականից էական ցածր՝ 1 մլն 406 հզր ՀՀ դրամ այն դեպքում, երբ արդեն իսկ ավագանու մեկ այլ որոշմամբ կանխորոշված է եղել գույքի օտարումը:

Այնուհետև, ավագանու 8 անդամները որոշում են կայացրել համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց բազմաբնակարան շենքը աճուրդով օտարելու մասին՝ հիմք ընդունելով հիշյալ շենքը գնահատելու և համայնքի հաշվեկշռում գրանցելու նպատակով ընկերության կողմից տրված կեղծ տվյալներ պարունակող գնահատման եզրակացությունը: Հայտարարված աճուրդին մասնակցել են Գավառ համայնքի ղեկավարի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ս.Դ.-ն և վերջինիս մորեղբոր որդի Բ.Բ.-ն, ով էլ փաստացի ձևական աճուրդում ճանաչվել է հաղթող՝ անշարժ գույքի համար առաջարկելով 1 մլն 644 հզր 500 ՀՀ դրամ:

Արդյունքում, 2007 թվականի նոյեմբերի 2-ին Գավառ համայնքի ղեկավարը որոշում է կայացրել բազմաբնակարան շենքը Բ.Բ.-ին օտարելու և օրենքով սահմանված կարգով առուվաճառքի պայմանագիր կնքելու մասին, որից հետո նշված գույքի նկատմամբ գրանցվել է Բ.Բ.-ի սեփականության իրավունքը: Գավառ համայնքի ղեկավարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը), ավագանու 8 անդամի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետերով (վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը), ընկերության փորձագետի նկատմամբ՝ 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը), իսկ գնորդի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խարդախությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը):

 

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: