Թրամփի հատուկ ներկայացուցիչը գաղտնի բանակցություններ է վարում Շվեյցարիայում «Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկման շուրջ․ Bild

Լուրեր

24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շվեյցարիայում շաբաթներ շարունակ գաղտնի բանակցություններ են ընթանում այն ​​մասին, թե ինչպես էժան ռուսական գազը կարող է շուտով նորից սկսել հոսել Գերմանիա: Այս մասին հայտնում է գերմանական Bild-ը, որին վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ ԱՄՆ նախագահի հատուկ հանձնարարություններով բանագնաց Ռիչարդ Գրենելը մի քանի ոչ պաշտոնական այց է կատարել Շվեյցարիա՝ գործարքը քննարկելու համար։ «Հյուսիսային հոսք 2» գազատարը շահագործող ընկերության կենտրոնակայանը գտնվում է Շտայնհաուզենում՝ Շվեյցարիայի Ցուգ կանտոնում։

Գաղափարն այն է, որ Վաշինգտոնը և Մոսկվան կնքեն մատակարարման համաձայնագիր, որում ԱՄՆ-ը հանդես կգա որպես միջնորդ և ռուսական գազը «Հյուսիսային հոսք 2» գազատարով կմատակարարի Մեքլենբուրգ՝ Պոմերանիա: Այս կերպ ԱՄՆ-ը կկարողանա կարգավորել մատակարարումները, միաժամանակ, գումար աշխատել։

Լրատվամիջոցի տվյալներով՝ պլաններ կան նաև «Հյուսիսային հոսք 1» խողովակաշարի հետ կապված։ Վերանորոգումից հետո այն կարող է օգտագործվել Ֆինլանդիայից ջրածնի տեղափոխման համար: Bild-ը նշում է, որ ԱՄՆ վարչակազմն ուղղակի  մասնակցություն չի ունենա գործարքում։ Փոխարենը կմիանան ամերիկացի ֆինանսական ներդրողները, ինչպիսին է ձեռնարկատեր Սթիվեն Լինչը։

Բացի այդ, ըստ Financial Times-ի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկեր Մաթիաս Ուորնիգը, որը եղել է Գազպրոմի «Հյուսիսային հոսք 2» դուստր ձեռնարկության տնօրենը, նույնպես առաջարկում է Թրամփի վարչակազմին ամերիկացի ներդրողների աջակցությամբ վերսկսել գազի մատակարարումը Ռուսաստանից Գերմանիա։ Պլանը կյանքի կոչելու դեպքում այն ԱՄՆ-ին «աննախադեպ վերահսկողություն կտա Եվրոպայի էներգամատակարարման վրա»։

Լրատվամիջոցը գրում է, որ Գերմանիայի կառավարությունը դեռևս չի ներգրավվել գաղտնի բանակցություններում։ Կառավարական շրջանակները հայտնել են, որ ոչինչ չգիտեն Շվեյցարիայում Գրենելի հանդիպումների մասին, նաև հերքել մասնակցությունը գործընթացին։

Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք գործարքն իրականություն կդառնա։ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի միջև Սպիտակ տանը ծագած սկանդալից հետո արագ զինադադարի հնարավորությունները նվազել են, իսկ գազային գործարքի վերաբերյալ կանխատեսումները՝ վատթարացել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի