Այս օրենքը չի հանդիսանում ԵՄ անդամակցության հայտ. ԱԳ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
03.03.2025 | 11:22ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում ընթանում է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը օրինագծի վերաբերյալ մի քանի դիտարկում արեց օրինագծի վերաբերյալ։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի ԵՄ-ն անվտանգային խնդիրներ ունի։ Նա նիստի մասնակից ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչ ենք շահելու օրենքից և արդյոք ՀՀ-ի անվտանգության բաղադրիչը կբարձրանա։
ԱԳ փոխնախարարն էլ Արմեն Գևորգյանի հարցադրումներին ի պատասխան հայտարարեց, որ այս օրենքը չի հանդիսանում ԵՄ անդամակցության հայտ։ Արմեն Գևորգյանն էլ արձագանքեց, որ զարմացած է փոխնախարարի պատասխանից։
Մանրամասները՝ տեսանյութում։