Բաքուն ցանկանում է փակել Կարմիր խաչի և ՄԱԿ-ի մի շարք կառույցների գրասենյակներն Ադրբեջանում

Լուրեր

22.07.2026 | 23:29
СHP-ի նկատմամբ ճնշումների ֆոնին՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
22.07.2026 | 23:22
Հայ հրաձիգները ևս մեկ ոսկե մեդալ նվաճեցին ԱԱ-ում
22.07.2026 | 23:17
Իտալական շուկա հայկական արտադրանքի մուտքը՝ հայ-իտալական քննարկումների օրակարգում
22.07.2026 | 23:06
Էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանում ու մարզերում
22.07.2026 | 23:05
Ֆրանսիայում մահացել է Էփշթեյնի համար աղջիկներ, ենթադրյալ, հավաքագրողը
22.07.2026 | 22:52
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Եվրոպայի չեմպիոն դարձած մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականին
22.07.2026 | 22:41
Հայաստանի և Փարիզի միջև համագործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են քաղաքապետարանում
22.07.2026 | 22:32
Բաքուն համագործակցում է Կիևի հետ հակառուսական պատժամիջոցների պահպանման հարցով․ Ուկրաինայի դեսպան
22.07.2026 | 22:19
43 մլն դրամ՝ «Մերիդիան»-ի հարակից 4000 քմ տարածքի ասֆալտապատման համար․ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հոկտեմբեր
22.07.2026 | 22:10
Էջմիածնում բնակարանային գողության կասկածանքով 29-ամյա երիտասարդ է ձերբակալվել
22.07.2026 | 21:59
OpenAI-ի ԱԲ նոր մոդելները վերահսկողությունից դուրս են եկել և հաքերային հարձակում իրականացրել
22.07.2026 | 21:48
Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
22.07.2026 | 21:37
ԿԸՀ-ն պարզաբանել է Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդության որոշումը
22.07.2026 | 21:26
Արարատում 2 համայնքային հողամաս անհատույց կփոխանցվի «ՄԼ Մայնինգ»-ին․ ընկերությունը կկառուցի 198 բնակարան, 48-ը կհանձնի համայնքին
22.07.2026 | 21:15
Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց․ գլխավոր դատախազը կգնա՞ խորհրդարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են երկրում դադարեցնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության (ՄԱԿՓՀԳ) և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեությունը։ Այս մասին գրում է ադրբեջանական իշխանամերձ Caliber.az-ը։

Լրատվամիջոցը նշում է, թե, իբր, Ադրբեջանը ինքնաբավ երկիր ու արտաքին օգնության կարիք չունի, նաև հավելում, որ Caliber.Az-ի տրամադրության տակ եղած տեղեկության համաձայն՝ այդ կառույցների Բաքվի գրասենյակներին արդեն ծանուցվել է համագործակցության ձևաչափի վերանայման անհրաժեշտության մասին։ Ավելին, նրանց ասվել է, որ պետք է հեռանան Ադրբեջանից։

Ադրբեջանական իշխանական ռեսուրսը շարունակում է Կարմիր խաչի դեմ դեռևս Արցախյան 44-օրյա պատերազմից հետո սկսված Բաքվի քարոզչական արշավը։

Նշվում է, թե, իբր, «ադրբեջանական կողմը լուրջ կասկածներ ուներ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակի դեմ ԿԽՄԿ-ի թշնամական, մասնավորապես, հետախուզական գործունեության վերաբերյալ։ Եղել են դեպքեր, երբ ԿԽՄԿ մեքենաներով զենք ու զինամթերք են տեղափոխել հայերին»։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ կապված էլ նշվում է, թե ՄԱԶԾ-ի ներքին աուդիտի և հետաքննության վարչությունն աուդիտ է անցկացրել Ադրբեջանում կազմակերպության ներկայացուցչությունում, որի արդյունքներով հայտնաբերվել են կոռուպցիայի հետ կապված լուրջ խախտումներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի