Ինձ մոտ էլ են հարցեր առաջացել. փոշեկուլ մեքենաները ավելի շատ փոշի են բարձրացնում, քան կլանում. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 13:53
ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ում կփոխի նախախաղային ծրագիրը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
05.06.2026 | 13:44
«Հայաստան» դաշինքն ամփոփում է քարոզարշավը. ՈՒՂԻՂ
05.06.2026 | 13:43
Կիևի փոստային տերմինալում ծանրոցի պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել
05.06.2026 | 13:42
Չի բացառվում, որ երեկվա բանավեճի մասնակիցներից որևէ ուժի հանեն ընտրապայքարից․ Մարուքյան
05.06.2026 | 13:34
Օվերչուկը հայտարարել է, թե ԵՄ-ի օգնությունը Հայաստանին ոչինչ չի լուծի
05.06.2026 | 13:27
ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին
05.06.2026 | 13:18
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
05.06.2026 | 13:10
ՌԴ ԿԸՀ անդամները դիտորդություն կիրականացնեն ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ
05.06.2026 | 12:59
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը
05.06.2026 | 12:47
Հայտնի են բասկետբոլի Հայաստանի տարբեր տարիքային առաջնությունների չեմպիոնները
05.06.2026 | 12:35
«Միասնության թևեր»-ի նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքում․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 12:22
Գագիկ Բեգլարյանը ձերբակալվել է․ ՀԿԿ-ն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
05.06.2026 | 12:13
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է, Արման Սահակյանը՝ կալանավորվել // Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին․ ԼՈՒՐԵՐ
05.06.2026 | 12:02
«Հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին». Թրամփը` Պուտինին ուղղված Զելենսկիի նամակի մասին
05.06.2026 | 11:55
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման որոշումը Դատախազությունը պահանջում է առ ոչինչ ճանաչել
Բոլորը

«Մեր փոշեկուլ մեքենաներն էս եղանակային պայմաններում ոնց որ էդքան էլ էֆեկտիվ չեն, քանի որ ջուր չեք կարողանում թողնել, փոշին բարձրանում է։ Մաշտոցի պողոտայով իջնում էի, տեսա, որ ավելի շատ փոշի է բարձրացնում այդ մեքենան, քան կլանում»,- այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասաց Տիգրան Ավինյանը՝ դիմելով ԵԱՍՄ հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանին։

«Պարո՛ն քաղաքապետ, քանի որ օդի ջերմաստիճանը 0-ից ցածր է, մենք ջրի սիստեմը չենք կարողանում օգտագործել, քանի որ մեքենան կունենա տեխնիկական խնդիրներ»,- քաղաքապետին պատասխանեց Սաշա Կատվալյանը։

Ավինյանն էլ հավելեց, որ այդ փոքր փոշեկուլ մեքենաներն առանց ջրի օգտագործելը նպատակահարմար չէ։

Կատվալյանն էլ հավելեց, որ այս ամիս կունենան նոր բազմաֆունկցիոնալ մեքենաներ, նաև փոշեկուլ ու աղցան մեքենաներ։

Նշենք, որ փոշեկուլ մեքենաների՝ ոչ արդյունավետ աշխատանքի մասին փաստող տեսանյութ էր տարածել Երևանի ավագանու Ազգային առաջընթաց խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան