Ռուբեն Վարդանյանի կյանքի փրկությանը և բոլոր հայ գերիների իրավունքներին նվիրված ակցիա. ՈՒՂԻՂ

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ադրբեջանի բանտում հացադուլի մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի թիմակիցները, մի շարք հասարակական կազմակերպություններ, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ Վարդանյանի կյանքի փրկության և հայ գերիների իրավունքների պաշտպանության համար բողոքի ակցիա են իրականացնում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի երևանյան գրասենյակի դիմաց։
Բողոքի ակցիայի մասնակիցները ԿԽՄԿ-ի նախագահին նամակ կհանձնեն։

Ավելի վաղ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների՝ բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել Արտաքին գործերի նախարարության, ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի հայաստանյանի գրասենյակի դիմաց։

Ակցիայի մասնակիցները իրավասու մարմիններից պահանջում են հանդես գալ հրատապ հայտարարությամբ Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների ճակատագրի հետ կապված։

Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարարի շինծու քրեական գործով դատական հերթական վերջին նիստից հրապարակված լուսանկարներում Վարդանյանի դեմքի տարբեր հատվածներում կապտուկներ են երևում։ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան հայտարարություն էր տարածել` նշելով, որ Վարդանյանը մեկ շաբաթ առաջ դիմել է հացադուլի ի նշան բողոքի Ադրբեջանում իր և մյուս հայ քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվող քաղաքական ցուցադրական դատավարության։

Հավելենք նաև, որ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը և ևս երկու քաղաքացի Ազատության հրապարակում հացադուլ են սկսել՝ որպես խնդրանք Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։

Մանրամասները՝ տեսանյութում։