Օրվա հրամայականն է Հայաստանի շուրջ խաղաղ, անվտանգ և կայուն միջավայրի ձևավորումը․ Միրզոյանի ուղերձը

Լուրեր

06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը Դիվանագետի օրվա կապակցությամբ.

«1992 թվականի մարտի 2-ին, երբ նորանկախ Հայաստանի Հանրապետության եռագույնը ծածանվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանում խորհրդանշելով մեր երկրի մուտքն անկախ պետականություն ունեցող ազգերի ընտանիք, իրականացավ մեր ժողովրդի դարավոր երազանքն՝ ապրել և արարել սեփական պետության մեջ: Այդ օրվանից ի վեր՝ 33 տարիների ընթացքում տարբեր հանգամանքներում և զարգացումների ու առաջնահերթությունների պայմաններում, դիվանագիտական ծառայությունը դարձել է մեր ինքնիշխան պետականության կայացման ու ամրապնդման, գոյաբանական մարտահրավերների հաղթահարման, ինչպես նաև գլոբալ օրակարգի խնդիրներին համագործակցաբար դիմակայելու ջանքերի անբաժան մասը, իսկ հաճախ՝ առհավատչյան։

Այսօր Հայաստանի Հանրապետությունը կանգնած է մի յուրօրինակ խաչմերուկում. ժամանակային ու տարածական, գաղափարական ու արժեքային իմաստներով։ Այսօր, երբ աշխարհը և առանձին տարածաշրջաններ բախվում են բարդ և հաճախ անկանխատեսելի փորձությունների, անորոշությունների, երբ շարունակվում են ուժի միջոցով գերակայության ապահովման նկրտումները, դիվանագիտական ճակատում կանգնած մարտիկի աշխատանքն առավել, քան կենսական է։

Օրվա հրամայականն է մեր պետության շուրջ խաղաղ, անվտանգ և կայուն միջավայրի ձևավորումը, այդ միջավայրում տնտեսական զարգացման հնարավորությունների ապահովումը, միջազգային համագործակցության դրական օրակարգի արդյունավետ առաջ մղումը։

Առաքելության խորը գիտակցում, անմնացորդ նվիրվածություն, անսպառ եռանդ, անսասան կամք և ճկունություն, պրոֆեսիոնալիզմ. այս գործոնների արդյունավետ համադրման պարագայում է միայն հնարավոր հաջողությամբ անցնել այս ճանապարհը։

Այս խորհրդանշական օրվա կապակցությամբ շնորհավորում եմ և երախտիքս եմ հայտնում ՀՀ բոլոր դիվանագետներին անձնվեր ծառայության համար։ Վստահ եմ միասին անպայման հաջողելու ենք։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։