Թրամփը սպասում է Զելենսկու հրապարակային ներողությանը․ Bloomberg

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպասում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրապարակային ներողությանը՝ երկու երկրների միջև լարված հարաբերությունները կարգավորելու համար, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով եվրոպական աղբյուրին։

Նշվում է, որ Լոնդոնը փորձել է դիվանագիտական ջանքերով համոզել Վաշինգտոնին վերադառնալ բանակցությունների սեղան, սակայն մերժվել է։

Փետրվարի 28-ին Վաշինգտոնում Զելենսկու և Թրամփի միջև տեղի ունեցած վեճի հետևանքով տապալվել է կարևոր գործարք, որը վերաբերում էր Ուկրաինայի օգտակար հանածոների համատեղ շահագործմանը։ Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ-ի վարչակազմը այժմ քննարկում է Ուկրաինային տրվող պաշտպանական աջակցությունն ամբողջությամբ դադարեցնելու հարցը։

Մարտի 1-ին Լոնդոնում հանդիպում է կայացել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Զելենսկու միջև։ Սթարմերը վստահեցրել է, որ Միացյալ Թագավորությունը կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ կլինի։ Երկու երկրները ստորագրել են ավելի քան 2,7 միլիարդ եվրոյի վարկային համաձայնագիր։

Մարտի 2-ին Լոնդոնում Սթարմերը կհյուրընկալի ավելի քան տասը երկրներիի առաջնորդների՝ քննարկելու Ուկրաինայի ու Եվրոպայի պաշտպանունակության ամրապնդման ուղիները, եթե Թրամփը համաձայնության գա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և հրաժարվի Կիևին աջակցելուց։