Չգիտեմ՝ վիճաբանությունը պլանավորվա՞ծ է եղել, թե՝ ոչ․ Զելենսկի

Լուրեր

10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

«Ոչ ոք պատերազմն ավարտելու ավելի մեծ ցանկություն չունի, քան մենք՝ ուկրաինացիներս»․ Զելենսկին հարցազրույց է տվել Fox News-ին Սպիտակ տանը Թրամփի հետ բանավեճից հետո. գրում է meduza.io-ն։

«Առանց Միացյալ Նահանգների շարունակական աջակցության, մեզ համար դժվար կլիներ, այդ իսկ պատճառով ես այստեղ եմ։

Ռուսները մտան մեր տները և սպանեցին մեզ, դուք չեք կարող մոռանալ դրա մասին և ասել, որ Պուտինը հիանալի տղա է: Մենք բաց կլինենք Ռուսաստանի հետ դիվանագիտության համար, երբ ունենանք անվտանգության երաշխիքներ։

Ես չեմ կարող փոխել ուկրաինացիների վերաբերմունքը ռուսների նկատմամբ. նրանք մեզ սպանում են։ ԱՄՆ-ը մեր բարեկամն է, եվրոպացիները՝ մեր բարեկամներն են, Ռուսաստանը՝ մեր թշնամին է։

Մենք խաղաղություն ենք ուզում, ոչ ոք մեզանից շատ չի ուզում ավարտել պատերազմը։ Պուտինին կանգնեցնելու համար մենք պետք է ԱՄՆ-ի հետ նույն կողմում լինենք։ Ռեյգանն ասել է՝ «խաղաղությունը պատերազմի բացակայությունը չէ»։ Ես շատ շնորհակալ եմ ամերիկացի ժողովրդին, նախագահ Թրամփին և Կոնգրեսի աջակցությանը, և ես միշտ երախտապարտ եմ եղել, դուք օգնեցիք մեզ գոյատևել:

Չգիտեմ՝ վիճաբանությունը պլանավորված է եղել, թե՝ ոչ։ Չեմ կարծում, որ մենք վատ բան ենք արել։ Ես միշտ բաց եմ լրատվամիջոցների համար, բայց որոշ բաներ պետք է մնան փակ դռների հետևում։ Թրամփն ասաց, որ ցանկանում է լինել մեջտեղում, իսկ ես ուզում եմ, որ նա մեր կողմից լինի։ Ես չէի ցանկանա կորցնել ԱՄՆ-ի գործընկերների աջակցությունը»։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի