Թեժ բանավեճ Թրամփի և Զելենսկիի միջև Սպիտակ տանը հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
Բոլորը

Սպիտակ տանը Օվալաձև աշխատասենյակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, ինչպես նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի միջև թեժ բանավեճ է տեղի ունեցել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Վենսը Զելենսկիին մեղադրել է «անհարգանից» վերաբերմունքի համար, ինչից հետո Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնորդը «խաղում է Երրորդ համաշխարհային պատերազմի հետ»։

«Ինչ եք կարծում՝ հարգալի՞ց է մտնել Օվալաձև գրասենյակ և հարձակվել Սպիտակ տան վարչակազմի վրա, որը փորձում է կանխել ձեր երկրի կործանումը»,- հայտարարել է Վենսը։

Թրամփն իր հերթին նշել է․ «Դուք այս պահին լավ վիճակում չեք։ Դուք հիմա հաղթաթուղթ չունեք։ Մեզ հետ Դուք կունենաք հաղթաթուղթ: Դուք վտանգում եք միլիոնավոր մարդկանց կյանքը։ Դուք վտանգում եք նրանց երրորդ համաշխարհային պատերազմով»:

«Դուք պետք է երախտապարտ լինեք, ձեր ձեռքում քարտեր չկան, ձեր զորքերը սպառվում են», – ասել է Թրամփը՝ պնդելով հրադադարի անհրաժեշտությունը։

Ի պատասխան՝ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի եկել խաղալու։ Նա հավելել է՝ ԱՄՆ-ն իրավունք չունի հրամայել Ուկրաինային՝ ինչ անել։

Թրամփի խոսքով՝ Ուկրաինան «շատ լավ վիճակում չէ», և Կիևը չի կարող Վաշինգտոնին թելադրել՝ ինչպես վերաբերվել ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Նա ընդգծել է, որ պատասխանատվություն է զգում ԱՄՆ-ի մասնակցության համար։ ԱՄՆ նախագահը նաև շեշտել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում Ուկրաինային շատ զենք ուղարկել, այլ ցանկանում է պատերազմի ավարտ։

Խոսելով ԱՄՆ-Ուկրաինա հազվագյուտ մետաղների համաձայնագրի մասին՝ Թրամփը նշել է, որ այն «շատ արդար է»։  Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին օգտակար հանածոների մասին համաձայնագրի համար, նաև հավելել, որ ցանկանում է քննարկել, թե ԱՄՆ-ն ինչ կարող է անել հակամարտության կարգավորման համար։ Նա հույս է հայտնել, որ «միասին կարող են կանգնեցնել այն» (նկատի ունենալով Պուտինին)։

Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան կարիք ունի ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգի։ Նա Թրամփին պատերազմի մի քանի լուսանկարներ է ցուցադրել՝ ասելով․ «Նույնիսկ պատերազմում կան կանոններ։ Բայց այս տղաները [Ռուսաստանը] կանոններ չունեն»։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ «միայն հրադադարը» Ռուսաստանին չի կանգնեցնի։ Նա նշել է, որ Կիևը չի համաձայնի մարտական գործողությունների դադարեցմանը՝ առանց երկարատև խաղաղության երաշխիքների։

«ԱՄՆ-ը պետք է երաշխիքներ տա Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային, որպեսզի նրանք տեղակայեն խաղաղապահ ուժեր Ուկրաինայում։ Հակառակ դեպքում՝ Լոնդոնն ու Փարիզը դա չեն անի»,- ասել է Զելենսկին։

Լրագրողների հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ը պատրաստ է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ խաղաղության համաձայնագրի շրջանակում, Թրամփը պատասխանել է․ «Ես հիմա անվտանգության մասին մտածել չեմ ուզում, նախ պետք է համաձայնագիր կնքել»։

Էմմա Չոբանյան