Գյուղի երեխա լինելու «մեղքը». չպատճառաբանված բարձր գին՝ Երևանի երաժշտական դպրոցներում ուսանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Բոլորը

Երևանի մերձակայքում գտնվող մի շարք բնակավայրերի աշակերտներ կանգնել են երաժշտական կրթությունից զրկվելու փաստի առջև։ Պատճառը Երևանի ավագանու՝ 2017 թվականի դեկտեմբերի 26-ի որոշումն է, որի համաձայն մայրաքաղաքում գրանցված բոլոր աշակերտների համար վարձավճարի չափը երաժշտական դպրոցներում դարձել է 8000 դրամ, իսկ բոլոր այն աշակերտները, որոնք Երևանի գրանցում չունեն, պարտավորվել են վճարել 17 հազար 500 դրամ։

Փաստորեն, այս որոշման արդյունքում նախ՝ մի շարք վարչական շրջանների երաժշտական դպրոցներում վարձավճարի չափը կտրուկ բարձրացավ՝ 3000-5000 դրամից դառնալով 8000 դրամ։ Բացի այդ՝ ստեղծվեցին անհավասար պայմաններ Երևանում ուսանող գյուղաբնակ և մայրաքաղաքաբնակ աշակերտների միջև։

Մասնավորապես՝ Արարատի մարզի Ջրաշեն և Բարձրաշեն գյուղերից Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի երաժշտական դպրոց այցելող 37 աշակերտ այսօր վարձը մուծել չկարողանալու պատճառով դուրս է մնացել դպրոցից։ Ծնողները վճարունակ չեն, բացի այդ՝ նրանք անարդարացի են համարում խտրական այդ որոշումը, մայրաքաղաքաբնակ և գյուղաբնակ երեխաների միջև տարբերություն դնելու միտումը։ Դպրոցի տնօրեն Ելենա Թաթմանյանը փաստում է՝ ավագանու որոշումից անմիջապես հետո դպրոցը կորցրել է 60 աշակերտ։ Այնտեղ այժմ ուսանում է 140 աշակերտ։

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը Երևանի նորընտիր ավագանուն կոչ է անում վերանայել մեկ տարի առաջ կայացրած որոշումն ու լուծում գտնել։ Նրա խոսքով՝ առհասարակ, երաժշտական դպրոցների գործունեության հանդեպ անտարբեր վերաբերմունք է տիրում։ Նուբարաշենի երաժշտական դպրոցում մայրաքաղաքի մյուս դպրոցների համեմատ մինչև ավագանու որոշումը ուսման վարձավճարներն ավելի ցածր են եղել. հաշվի առնելով տեղանքը, շատ մանկավարժներ հրաժարվում են դպրոցում դասավանդել՝ հենց միայն հեռավորության պատճառով։

Որոշ աշակերտներ որոշման ուժի մեջ մտնելուց հետո դիմել են քաղաքապետարան՝ զեղչերից օգտվելու համար, սակայն այդպիսով խնդիրը չի լուծվել։ Ելենա Թաթմանյանը դպրոցների խնդիրը Հայկ Մարությանին ներկայացրել է նրա՝ մինչև քաղաքապետ ընտրվելը և մեծ հույսեր է կապում նոր ավագանու հետ։

Հավելենք, որ աշակերտների թվի նվազմանը զուգահեռ մեծապես տուժում են Նուբարաշենի երաժշտական դպրոցի փողային նվագախումբը, երգչախումբն ու ժողգործիքների անսամբլը, որն, ի դեպ, մեծապես համալրում են հենց գյուղերի երեխաները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան