Գերմանիայում մեկնարկել են կառավարական կոալիցիայի ձևավորման բանակցությունները

Լուրեր

24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի պահպանողական CDU/CSU դաշինքը նախնական բանակցություններ է սկսել Սոցիալ-դեմոկրատների (SPD) հետ՝ ուղղված նոր կառավարական կոալիցիայի ձևավորմանը, գրում է DW-ն։

CDU/CSU դաշինքը կազմված է հավանական ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցի Քրիստոնեա-դեմոկրատական ​​միությունից (CDU) և Բավարիայի քույր կուսակցությունից՝ Քրիստոնեա-սոցիալական միությունից (CSU):

Փետրվարի 23-ին Գերմանիայի դաշնային ընտրություններում պահպանողական դաշինքը զբաղեցրել էր առաջին տեղը՝ ստանալով ձայների մոտ 28,5%-ը։ Հեռացող կանցլեր Օլաֆ Շոլցի SPD-ն հավաքել է ընդամենը 16,4 տոկոս՝ կուսակցության համար պատմական նվազագույն ցուցանիշով:

Մերցը բացառել է կոալիցիայի կազմումը ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) հետ, որը երկրորդ տեղում է 20,8%-ով։ Սպասվում է, որ այսօրվա բանակցությունները կկենտրոնանան կոալիցիոն բանակցությունների ժամանակացույցի սահմանման վրա: Դեռևս պարզ չէ, թե երբ կսկսվեն պաշտոնական բանակցությունները։

Մերցն ասել է, որ մտադիր է կառավարություն կազմել Սուրբ Զատիկից առաջ։

Թեև SPD-ն համաձայնել է բանակցությունների արագ մեկնարկին, կուսակցության համաղեկավար Լարս Քլինգբեյլն ընդգծել է, որ CDU/CSU-ի հետ կոալիցիան դեռևս չի կայացել: SPD-ն և CDU/CSU-ն բախվել են մի շարք տարաձայնությունների առանցքային հարցերի, այդ թվում՝ միգրացիայի, հարկային քաղաքականության և պետական ​​ծախսերի շուրջ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի