Մանկաբարձական բռնության թեմայով Factor.am-ի հրապարակումը մրցանակի է արժանացել

Լուրեր

25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի լրագրող Սաթենիկ Հայրապետյանի «Նոր կյանք՝ «կյանքի գնով»․ ինչ է մանկաբարձական բռնությունը» վերնագրով նյութը խրախուսական մրցանակի է արժանացել «Արժանապատիվ մայրություն․ ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է «Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան ՀԿ-ի կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

«Արժանապատիվ մայրություն» լրագրողական և ստեղծագործական նյութերի մրցույթը «Արժանապատիվ մայրություն․ ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկն է։ Մրցույթին ներկայացվել էր ավելի քան 50 հայտ, որոնք գնահատվել էին ժյուրիի կողմից։ 

Լրագրողական նյութերի անվանակարգում հանձնվեց չորս խրախուսական մրցանակ Սոնա Մարտիրոսյանին («Սպի մարմնի ու հոգու վրա. «Ես չէի հավատում, որ սա ինձ հետ է կատարվում». մանկաբարձական բռնության անտես կողմերը»), Մարիաննա Փայտյանին («Ինչո՞ւ են կանայք տանը ծննդաբերում. երևույթի հոգեբանական ու իրավական կողմերը»), Սաթենիկ Հայրապետյանին («Նոր կյանք՝ «կյանքի գնով»․ ինչ է մանկաբարձական բռնությունը») և Գայանե Մարկոսյանին («Մանկաբարձական բռնությունը Հայաստանում․ Չկան թվեր՝ չկա խնդի՞ր»):

Ստեղծագործական նյութերի անվանակարգում պատմվածքների համար երկու գլխավոր մրցանակները՝ Նարինե Գալոյանին («Մի ծննդյան պատմություն») և Մարինե Քոչարյանին («Մի ոտքով գերեզմանում») հանձնեց Հայաստանում Շվեդիայի դեսպանության փոխդեսպան, Զարգացման համագործակցության բաժնի ղեկավար Կլաս Վալդենստրյոմը։

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից հատուկ մրցանակ շնորհվեց լրագրող Մարիամ Սարգսյանին՝ «Վերջին արցախցիները»-ը վավերագրական ֆիլմի համար։

Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր «Մանկաբարձական բռնության դրսևորումները Հայաստանում» որակական հետազոտությանը․

«Սա առաջին ու դեռևս միակ հետազոտությունն է, որը վերաբերում է հայաստանյան իրողություններին։ Այն ցույց տվեց, որ մեր ունեցած կասկածները արժանապատիվ մայրության իրավունքի խախտման  տարբեր դրսևորումների վերաբերյալ, ցավոք,  իրողություն են։ Եվ, այս հետազոտությունը պետք է մեծապես կարևորվի պետության կողմից և սրա արդյունքում պետք է նախաձեռնվեն առավել լայնածավալ քանակական և որակական ուսումնասիրություններ, պետք է իրականացվեն օրենսդրական և գործնական դաշտում բարեփոխումներ»,- ասաց «Կետ 33» ՀԿ նախագահ, «Արժանապատիվ մայրություն․ ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի ղեկավար Աստղիկ Կարապետյանը։

Հետազոտության հեղինակ, հանրային առողջության մասնագետ Լուսինե Քոչարյանը պատմեց, որ հետազոտությունն իրականացվել է երեք խոշոր քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում ու Վանաձորում վերջին 3 տարվա ընթացքում երեխա ունեցած 28 կանանց և 10 բժշկի՝ մանկաբարձ-գինեկոլոգի մասնակցությամբ։ Վեր են հանվել բռնության հետևյալ հիմնական դրսևորումները՝ անտեսվածություն, տեղեկացված համաձայնության իրավունքի խախտումներ, առանց կնոջ համաձայնության երրորդ կամ աջակցող անձի ներկայություն, ցավի նորմալացում, ցավազրկման մերժում, մեկուսիության և գաղտնիության իրավունքի խախտում։