Մեծ Բրիտանիայի վարչապետը մարտի 2-ին Ուկրաինայի հարցով մեծ գագաթնաժողով է հրավիրել

Լուրեր

24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ավելի քան մեկ տասնյակ եվրոպացի և ԵՄ առաջնորդների կիրակի՝ մարտի 2-ին հրավիրել է գագաթնաժողովի՝ «առաջ մղելու» գործողություններն Ուկրաինայի և անվտանգության հարցերում։ Այս մասին հայտնում է նրա գրասենյակը, գրում է AFP-ն։

Գլխավոր գագաթնաժողովից առաջ Սթարմերը կհանդիպի մերձբալթյան երկրների ղեկավարների հետ՝ նախքան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումը։

«Վարչապետը կօգտագործի գագաթնաժողովը Ուկրաինայի վերաբերյալ եվրոպական գործողություններն առաջ մղելու համար՝ ցույց տալով մեր հավաքական, անսասան աջակցությունը կայուն և արդար խաղաղության ու տևական համաձայնագրի ապահովման համար, որը երաշխավորում է Ուկրաինայի ապագա ինքնիշխանությունն ու անվտանգությունը»,- ասվում է  հայտարարության մեջ։

Մայրցամաքային Եվրոպայի, այդ թվում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Դանիայի և Իտալիայի, ինչպես նաև Թուրքիայի, ՆԱՏՕ-ի ու Եվրամիության առաջնորդները հրավիրվել են կիրակի ուշ երեկոյան Լոնդոնում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու։

Հինգշաբթի Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած իր բանակցություններից հետո Սթարմերը գագաթնաժողովին հրավիրել է նաև Նիդերլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Չեխիայի և Ռումինիայի առաջնորդներին: Ներկա են նաև լինելու ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն, ինչպես նաև ԵՄ ղեկավարներ Ուրսուլա դոն դեր Լեյենը և Անտոնիո Կոշտան:

Սթարմերը Դաունինգ սթրիթում անհատական ​​բանակցություններ կանցկացնի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ մինչև գագաթնաժողովի մեկնարկը:

Նշվում է, որ այս հանդիպումը հիմնվելու է այս ամսվա սկզբին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից անցկացված փարիզյան բանակցությունների վրա և կենտրոնանալու է «Ուկրաինայի դիրքերի ամրապնդման վրա, ներառյալ` շարունակական ռազմական աջակցությունը և Ռուսաստանի վրա տնտեսական ճնշման աճը»: Նա կրկին կընդգծի «ուժեղ, երկարաժամկետ համաձայնագրի անհրաժեշտությունը, որը կապահովի մշտական ​​խաղաղություն» և կքննարկի «անվտանգության կայուն երաշխիքների պլանավորման հաջորդ քայլերը»։

Սթարմերը, ևս մեկ անգամ պնդելով, որ Ուկրաինան պետք է մաս կազմի Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալու ցանկացած բանակցությունների, նաև կընդունի անհրաժեշտությունը, որ Եվրոպան պետք է  իր դերը խաղա պաշտպանությունում և հավաքական անվտանգության համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի