Ո՞ւմ եք հիմարի տեղ դրել․ թեժ բանավեճ՝ Ազգային ժողովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում քննարկվում էին Սևանա լճի հիմնախնդիրները։ Քննարկմանը մասնակցող «Թռչնասերների կենտրոն» ԲԸ-ը ղեկավար Սիլվա Ադամյանը թեժ բանավեճի բռնվեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ՝ շեշտելով, որ Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրենքի նախագծին կողմ են քվեարկել, հիմա եկել  ջրառի կազմակերպման հարց են քննարկում։

«Ո՞ւմ եք հիմարի տեղ դրել»,- դիմելով ՀՀԿ-ական պատգամավորին՝  ասաց  Ադամյանը։

Ի պատասխան՝ Խոսրով Հարությունյանն էլ նկատեց, որ նիստը վարողը պետք է հրավիրյալներին տեղյակ պահի, որ բոլորն ԱԺ-ոմ ազատ են իրենց տեսակետն արտահայտել, ինչին ի պատասխան էլ Սիլվա Ադամյանը նկատեց․ «Դուք ոնց կայիք, էդպիսին էլ մնացել ենք, չեք փոխվի։ Սա ի՞նչ խայտառակություն է։ Այսքան տարի հասարակական կազմակերպությունները պահանջում են դադարեցնել այդ կարգի ջրառը, բայց դուք ձեր մտահոգություններով հանդերձ անընդհատ քվեարկում էիք կողմ, հիմա եկել մտահոգության մասին եք խոսում»։

Բանավեճն ընդհատեց նիստը վարող «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ երբ Ազգային ժողովում քննարկվել է Սևանա լճից հավելյալ ջրառի հարցը, հարցի շահառու բոլոր հասարակական կազմակերպությունները հնարավորություն են ունեցել գալ և իրենց կարծիքն արտահայտել։