Եվրոպական անվտանգության ճարտարապետությունն առանց Թուրքիայի անհնար է․ Հաքան Ֆիդան

Լուրեր

30.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 10:52
Սամվել Կարապետյանի թիմակից Ալեքսան Ալեքսանյանն անցած տարեսկզբին ՔՊ-ին 2 մլն դրամի նվիրատվություն է արել 
30.04.2026 | 10:49
Ռոնալդուն խփել է կարիերայի 970-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:46
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են Հաղթանակի օրը Ուկրաինայում հրադադարի հաստատումը
30.04.2026 | 10:39
Նավթի գներն աճել են
30.04.2026 | 10:25
Փորձել են ՌԴ-ից 72 մլն ռուբլի ներմուծել․ ՊԵԿ-ի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:10
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 30-ի դրությամբ
30.04.2026 | 09:56
«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված Վրույր Այվազյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու համար մարդկանց վճարելու օժանդակության համար
30.04.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
30.04.2026 | 09:30
Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում
30.04.2026 | 09:17
ՀՀ-ն Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսել
30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
Բոլորը

Թուրքիան առանցքային դեր է խաղում եվրոպական անվտանգության ճարտարապետության ցանկացած վերակառուցման գործում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ալբանիայի ԱԳ նախարար Իգլի Հասանիի հետ Անկարայում կայացած համատեղ ասուլիսում, փոխանցում է Անադոլուն։

«Մի կողմից քայլեր են ձեռնարկվում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, իսկ մյուս կողմից՝ եվրոպական երկրները փորձում են գործարկել իրենց միջև խորհրդակցությունների լայնածավալ մեխանիզմ։ Ինչպիսի՞ն կլինի այս դեպքում եվրոպական անվտանգության ապագա ճարտարապետությունը: Մենք տեսնում ենք, որ եվրոպացի առաջնորդներն արդեն սկսել են բարձրաձայնել և քննարկել եվրոպական անվտանգության ճարտարապետության հարցերն առանց ՆԱՏՕ-ի։ Եթե ​​եվրոպական անվտանգության ճարտարապետությունը պետք է վերակառուցվի, դա հնարավոր չէ անել առանց Թուրքիայի»,-ասել է Ֆիդանը։

Նա նաև ընդգծել է, որ «եվրոպական անվտանգության ճարտարապետության կառուցման մոտեցումը, որը բացառում է Թուրքիայի նման ռազմական տերությունը, այնքան էլ իրատեսական չէ»։

Անդրադառնալով ուկրաինական կարգավորման թեմային՝ նա նշել է, որ ուկրաինական պատերազմի վերաբերյալ ԱՄՆ-ի նոր վարչակազմի տեսակետներն ու քաղաքականությունը գրեթե լիովին հակասում են Ջո Բայդենի վարչակազմի օրոք Սպիտակ տան տեսակետներին ու քաղաքականությանը։

«Մենք հասկանում ենք, որ նրանք ձգտում են հիմք ստեղծել այնպիսի համաձայնագրի համար, որը նախատեսում է փոխհատուցել Ուկրաինայում իրենց կատարածի ծախսերը»,- նշել է թուրք նախարարը։

Ֆիդանը կարծիք է հայտնել, որ փետրվարի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Վաշինգտոն նախանշված այցի ընթացքում համաձայնագիր կստորագրվի Ուկրաինայի հանքային պաշարների վերաբերյալ։

«Որքան մենք հասկանում ենք՝ քննարկվում է նաև այն հարցը, թե դրա դիմաց ինչ երաշխիքներ կստանա Ուկրաինան»,- ասել է նա։

Դիվանագետը նշել է, որ ուկրաինական կողմն ունի «գործնական, կոնկրետ պահանջներ՝ կապված ռազմական աջակցության և անվտանգության երաշխիքների տրամադրման հետ, հատկապես ԱՄՆ-ից՝ հրադադարի վերաբերյալ խաղաղ համաձայնագրի կնքման դեպքում»։

«Մենք կտեսնենք, թե ինչպես կկատարվեն այդ պահանջները, և դրանց որ մասին ամերիկացիներն «այո» կպատասխանեն»,- հավելել է թուրք դիվանագետը՝ նշելով, որ եվրոպացի առաջնորդները համապատասխան թեմայի շուրջ «լուրջ բանակցություններ» են վարում ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ իրենց միջև։

Ֆիդանը հայտնել է, որ ԵՄ առաջնորդները կարող են մարտի 1-2-ին հավաքվել «Եվրոպական անվտանգությունը և Ուկրաինան» թեմայով հանդիպմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի