Ֆրանսիան հոկտեմբերից Ուկրաինայի հետ բանակցում է ռազմարդյունաբերության համար հանքանյութերի օգտագործման շուրջ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիան Ուկրաինայի հետ քննարկում է իր պաշտպանական արդյունաբերության համար օգտակար հանածոների մշակումը 2024 թվականի հոկտեմբերից։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն։ Franceinfo-ին տված հարցազրույցում նա հայտնել է, որ Ուկրիանայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է անցյալ տարվա աշնանը Փարիզ կատարած այցի ժամանակ իր «հաղթականի ծրագրում» ներառել ռեսուրսների հարցը։

Նա հավելել է, որ Զելենսկին «մի շարք առաջարկներ» է արել ոչ միայն ԱՄՆ-ին, այլև Ֆրանսիային։

«Վլադիմիր Զելենսկին և նրա թիմը հասկացան, որ հումքային ռեսուրսների հարցը կարող է դառնալ մեզ հետ կայունություն ստեղծելու գործարքի տարրերից մեկը։ Այսպիսով, նախագահ Թրամփը դա ամբողջությամբ չի հորինել, քանի որ հենց ուկրաինացիներն են հանդես եկել այս նախաձեռնությամբ»,- ասել է Լըկորնյուն:

Այդ օգտակար հանածոներն օգտագործվելու են ռազմական տեխնիկա արտադրելու համար, հավելել է պաշտոնյան։

«Մեր պաշտպանական արդյունաբերությանն անհրաժեշտ կլինի որոշակի քանակությամբ հիմնական հումք մեր սեփական սպառազինության համակարգերի համար, ոչ թե հաջորդ տարի, այլ հաջորդ 30 կամ 40 տարիների ընթացքում»,- ասել է ֆրանսիացի նախարարը:

Ըստ նրա՝ Ֆրանսիան ցանկանում է «դիվերսիֆիկացնել» այս տեսակի հանքանյութի իր ներմուծումը, և նախագահ Էմանուել Մակրոնն իրեն խնդրել է «բանակցությունների մեջ մտնել նաև ուկրաինացիների հետ»։

Ի տարբերություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Լըկորնյուն ասել է, որ Ֆրանսիան Ուկրաինայից հանքային ռեսուրսների տեսքով պատերազմի ժամանակ Փարիզի ցուցաբերած օգնության վերադարձ չի պահանջել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի