Թրամփի վարչակազմը դադարեցնում է USAID-ի միջոցով արտաքին օգնության ավելի քան 90 տոկոսը

Լուրեր

19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
19.02.2026 | 23:16
Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ
19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.02.2026 | 21:13
ՀՀ-ին և Ճապոնիային հաջողվել է հետևողականորեն զարգացնել քաղաքական երկխոսությունը. Մհեր Գրիգորյան
Բոլորը

Թրամփի վարչակազմը դադարեցնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով արտասահմանյան օգնության ավելի քան 90%-ը։Այս մասին են վկայում հայցի քննարկման շրջանակում դատարան ուղարկված փաստաթղթերը, գրում է CNN-ը։

«Ընդհանուր առմամբ, դադարեցվել է ԱՄՆ ՄԶԳ շուրջ 5800 դրամաշնորհ, իսկ ավելի քան 500 դրամաշնորհներ պահպանվել են։ Դրանց ընդհանուր առավելագույն արժեքը կազմում է շուրջ 57 միլիարդ դոլար»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է նաև, որ բացի USAID դրամաշնորհների չեղարկումից՝ «դադարեցվել է մոտ 4100 պետական ​​դրամաշնորհ, պահպանվել՝ շուրջ 2700-ը»: 297 ֆինանսավորման որոշում դեռևս պետք է գնահատվի:

Թրամփի վարչակազմը պարզաբանումներ է ներկայացրել դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ դատական ​​հայցի շրջանակում, որը վիճարկում է արտաքին օգնությունը սառեցնելու որոշումը։ Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «յուրաքանչյուր ծրագրի վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել յուրաքանչյուր դեպքի հիման վրա՝ ընտրելով կա՛մ պահպանել, կա՛մ դադարեցնել այն՝ որպես Միացյալ Նահանգների ազգային շահերին և արտաքին քաղաքականությանը չհամապատասխանող»:

Սակայն հայցվորները հերքել են, որ Ռուբիոն անձամբ է վերանայել դադարեցման բոլոր որոշումները՝ ասելով, որ «անհնար է մեկ անձի կամ նույնիսկ մի խումբ մարդկանց համար իմաստալից կերպով վերանայել այս բոլոր պայմանագրերն ու որոշումները այդքան կարճ ժամանակահատվածում»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշմամբ՝ ամբողջ աշխարհում USAID-ի օգնության ծրագրերը սառեցվել են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի