ՀԱՄԱՍ-ը չորս իսրայելցի պատանդի դի է փոխանցել․ ի պատասխան՝ Իսրայելն ազատ կարձակի ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն իսրայելցի չորս պատանդների դիերն է փոխանցել Իսրայելին։ Մարմիններն Իսրայելի բանակի ներկայացուցիչներին են հանձնել Կարմիր խաչի միջնորդները, գրում է The Times of Israel-ը։

Իսրայելի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ դիերը հանձնվել են Քերեմ Շալոմի խաչմերուկում՝ «եգիպտական ​​միջնորդությամբ»։ Իսրայելը նախնական դատաբժշկական փորձաքննություն է սկսել։

Աճյունների թվում պետք է լինի 85-ամյա Շլոմո Մանցուրի մարմինը, որը համարվում էր հոկտեմբերի 7-ին առևանգված ամենատարեց պատանդը: Իսրայելի զինվորական պաշտոնյաները փետրվարի 11-ին հայտարարել էին, որ Մանցուրը սպանվել է հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ, և նրա մարմինը պահվում է Գազայում:

Իցիկ Էլգարատի, Ցահի Իդանի և Օհադ Յահալոմիի մարմինները նույնպես պետք է լինեն վերադարձվող մարմինների թվում։

Իսրայելը հայտարարել է, որ ի պատասխան ծրագրում է ազատել ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների։

Պաղեստինցիները նշել են, որ մոտ 620 բանտարկյալ է ազատ արձակվելու, մինչդեռ, ըստ իսրայելական հաղորդումների, նրանց թիվը 602 է: Իսրայելի իշխանությունները չեն պատասխանել թվերի անհամապատասխանության պարզաբանման մասին հարցումներին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի