Չաբահար նավահանգստով դեպի ՀՀ  բեռնափոխադրումներ իրականացնելու համար աշխատանքներ են տարվում իրանական ընկերությունների հետ․ ԷՆ

Լուրեր

16.06.2026 | 21:24
Բաքվի վերաքննիչ դատարանում Լևոն Մնացականյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
16.06.2026 | 21:15
Ընտրական տուրիզմ չի լինելու․ ՔՊ-ն քվեարկելու իրավունքի սահմանափակում է առաջարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 21:00
ՍԴ-ին կառաջարկենք՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, ՀՀ-ում վերաքվեարկություն անցկացնել․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 20:48
Մանդատներ վերցնելու հարցը՝ օդում․ ինչ կորոշի ԱԺ չեկող ընդդիմությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 20:40
Հայաստանի ռազմարդյունաբերության համար նոր փուլ․ ֆրանսիական «Թալեսը» համագործակցում է հայկական «ԲուՏեխի» հետ
16.06.2026 | 20:34
Հայկական ակումբների մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում
16.06.2026 | 20:29
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Գանայի նախագահին
16.06.2026 | 20:15
Իրանի մաքսային ծառայության ղեկավարի հետ քննարկվել են Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի գործունեության հարցեր
16.06.2026 | 20:00
Ոչ լեգիտիմ ԱԺ ենք ունենալու․ մեկ ֆրակցիայի ձայները գողացվում են, ՔՊ-ինը արհեստական ավելացված են․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 19:56
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը դիմելու է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
16.06.2026 | 19:45
Կեղծ «Le Point»-ից մինչև X-ի բոտային ցանցեր․ փաստեր ստուգողների պայքարը թվային կեղծիքի դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 19:40
Ռոբերտ Քոչարյանը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան
16.06.2026 | 19:24
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շուտով կարող է վերականգնել ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները
16.06.2026 | 19:10
«Հորն ու մորն էլ չի ճանաչում»․ մանրամասներ թմրանյութից տուժած 12-ամյա տղայի վիճակի մասին
16.06.2026 | 19:00
Այսինքն՝ հանուն «Բարգավաճ»-ի ես ընտրությունները պիտի կեղծեի՞, որ ձեր սիրտը հովանա՞ր, ի՞նչ եք ուզում ինձնից․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չաբահար նավահանգստով դեպի Հայաստան և Հայաստանից հայկական և ոչ հայկական բեռների փոխադրումների գործընթացը կազմակերպելու նպատակով աշխատանքներ են իրականացվում թե՛ Չաբահար ազատ տնտեսական գոտու, թե՛ ծովային ու ցամաքային բեռնափոխադրումներ իրականացնող իրանական և հայկական ընկերությունների հետ։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Էկոնոմիկայի նախարարությունից։

Միևնույն ժամանակ նախարարությունից փոխանցել են, որ ներկայումս հաշվարկներ են իրականացվում Չաբահար նավահանգստով բեռնափոխադրումների գների հստակեցման ուղղությամբ։

«Տնտեսական արդյունավետության ցուցանիշը հասկանալու առումով անհրաժեշտ է որոշակի քանակությամբ բեռների փոխադրումներ իրականացնել, որոնց ուղղությամբ ևս այժմ աշխատանքներ են իրականացվում»,- մանրամասնել են գերատեսչությունից։

Նախարարությունից նաև հայտնել են, որ  Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը նախորդ տարի նոյեմբերի 11-14-ը Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում Չաբահար նավահանգստում կայացել են հանդիպումներ նավահանգստի և համանուն ազատ տնտեսական գոտու ղեկավար կազմի հետ, որին մասնակցել են նաև բեռնափոխադրման ոլորտը ներկայացնող հայկական ընկերություններ։

«Չաբահար այցելության ընթացքում հայկական բեռնափոխադրող ընկերությունների և իրանական կազմի միջև ստորագրվել են համագործակցության փոխըմբռնման հուշագիր, որոնց շրջանակներում հայկական բեռնափոխադրող ընկերություններից մեկը պայմանավորվածություն է ձեռք բերել Չաբահար ԱՏԳ-ում գրանցվելու և գործունեություն ծավալելու վերաբերյալ»,- ասված է Էկոնոմիկայի նախարարության պատասխանում։

Ավելի վաղ ՏԿԵՆ-ից Factor.am-ի գրավոր հարցմանը պատասխանել էին, որ ՀՀ-ն  դիտարկում է իրանական Չաբահար նավահանգստում օպերատոր հանդիսացող India Ports Global Ltd.  & Ports-ի հետ համագործակցության տարբերակը։ Ըստ նախարարության, սակայն,  համագործակցության ձևաչափի ընտրության առումով անհրաժեշտ է Չաբահար նավահանգստում գործունեության համար տեխնիկատնտեսական հիմնավորումներ ստանալ, որից հետո որոշում կկայացվի Հայաստանի մասնակցության ձևաչափի վերաբերյալ։

 

Հիշեցնենք, որ 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պատգամավորները ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանից հետաքրքրվել էին, թե Չաբահար նավահանգստից օգտվելու համար Հայաստանն ի՞նչ քայլեր է ձեռնարկում։  Փոխարտգործնախարարը պարզաբանել էր, որ «այս հարցում մենք բավականին գործնական փուլ ենք մտել»։

Ավելի վաղ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանն ասել էր, որ Չաբահար նավահանգիստից օգտվելու հարցի առանչությամբ սպասում են հայկական կողմի հստակ առաջարկներին։

Դեսպանը հույս էր հայտնել, որ նավահանգստից օգտվելով Հայաստանը կհաղթահարի Սև ծով ելք չունենալուց բխող խնդիրները։ Իսկ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանն անցած տարի Մումբայում մասնակցել էր Հնդկաստանի համաշխարհային ծովային գագաթնաժողովին և Չաբահարի նավահանգստին նվիրված կլոր սեղան-քննարկմանը։

 

Մանյա Պողոսյան