Լավրովն Ուկրաինայից պահանջել է հանձնել Զապորոժիեի, Լուգանսկի, Դոնեցկի և Խերսոնի շրջանների ամբողջ տարածքը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայում պատերազմի սառեցումը ներկայիս շփման գծի երկայնքով անհնար է, քանի որ «Կիևը դեռևս պահպանում է  Զապորոժիեի, Լուգանսկի, Դոնեցկի և Խերսոնի շրջանները», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Կային գաղափարներ՝ «եկեք թողնենք շփման գիծը. սա ռուսական է, իսկ սա՝ ուկրաինական»։ Նախ՝ դա տեղի չի ունենա, մենք ունենք Սահմանադրություն՝ հիմնված ժողովրդի կամքի արտահայտման վրա։ Եվ երկրորդ՝ այն, ինչ մնացել է Ուկրաինայից, նույնպես պետք է ազատվի ռասիստական օրենքներից»,- հայտարարել է Լավրովը Դոհայում կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է The Moscow Times-ը։

Բացի այդ, նրա խոսքով, Ռուսաստանին ոչ ոք չի հարցրել Ուկրաինայում խաղաղապահ ուժեր տեղակայելու հնարավորության մասին, և այդ մոտեցումը «պարտադրվում է» Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից՝ «հակամարտությունն ավելի սրելու նպատակով»։

«Նման պարզ մեխանիկական բաներով, ինչպիսին է զորքերի տեղակայումը, չենք պրծնի, պետք է խոսել հիմնական պատճառների մասին»,- եզրափակել է Լավրովը:

Ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Կիևի ցանկությունն անվանել էր որպես Ուկրաինայում լայնածավալ պատերազմի մեկնարկի պատճառներից մեկը։ Անցած հունիսին նա նախ նախանշել է խաղաղ բանակցություններ սկսելու պայմանները։ Պուտինը պահանջել է դուրս բերել ուկրաինական զորքերը Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններից և հայտարարել երկրի արտադաշնակցային կարգավիճակի մասին։

Միաժամանակ, ներկայում ռուսական զորքերի վերահսկողության տակ են գտնվում Լուգանսկի շրջանի մոտ 98,6%-ը, Դոնեցկի 62,6%-ը, Զապորոժիեի 71,9%-ը և Խերսոնի 69,3%-ը։ Ուկրաինայի Զինված ուժերի (ՀՈՒՀ) գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին ավելի վաղ նշել էր, որ ռուսական բանակը երրորդ տարին է՝ չի կարողանում հասնել վերոհիշյալ շրջաններն ամբողջությամբ գրավելու խնդրին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի