ԱՄՆ-ը դադարեցրել է Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումը՝ մինչև ՌԴ-ի հետ խաղաղության պայմանագիրը․ Թրամփ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը դադարեցրել է զենք և զինամթերք մատակարարել Ուկրաինային, սակայն Կիևը դեռևս ունի ռեզերվներ՝ ռազմական գործողությունները շարունակելու համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Այս պահին մենք ոչինչ չենք տրամադրում»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ նախկինում Ուկրաինային փոխանցված ռազմական օգնությունը պետք է բավարար լինի այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան ու Վաշինգտոնը չեն պայմանավորվել ռազմական հակամարտության կարգավորման շուրջ։

«Մեզ անհրաժեշտ է [խաղաղության] համաձայնագիր։ Հակառակ դեպքում՝ ամեն ինչ կշարունակվի»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Միաժամանակ, Թրամփը նշել է, որ խաղաղ բանակցությունների ձախողման դեպքում հնարավոր է ԱՄՆ ռազմական օգնության վերսկսումը։

«Տեսնենք։ Մենք հենց հիմա բանակցությունների փուլում ենք։ Մենք բավականին երկար բանակցություններ ենք վարել հազվագյուտ մետաղների շուրջ գործարքի և շատ այլ բաների շուրջ»,- ասել է Թրամփը։

Նա հիշեցրել է, որ հեռախոսով խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը, ըստ Սպիտակ տան ղեկավարի, «ցանկանում է կարգավորել ամեն ինչ»։ Թրամփը նաև հավելել է՝ ապագայում Եվրոպան պետք է պատասխանատվություն կրի Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար։

Առանց ԱՄՆ-ի աջակցության՝ Ուկրաինան կարող է պահպանել մարտերի ներկայիս տեմպը մինչև ամառ, որից հետո զինամթերքը կսպառվի, և ուկրաինացի զինվորականներն այլևս չեն կարողանա օգտագործել ամենաառաջադեմ զենքերը, Wall Street Journal-ին (WSJ) ասել են նախկին և ներկա արևմտյան պաշտոնյաները։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի