Հազվագյուտ երկնային տեսարան. այս շաբաթ յոթ մոլորակներ կշարվեն մեկ գծի վրա

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս շաբաթ տիեզերքի սիրահարներին անմոռանալի տեսարան է սպասվում. բոլոր յոթ մոլորակները՝ Մարսը, Յուպիտերը, Ուրանը, Վեներան, Նեպտունը, Մերկուրին և Սատուրնը, կարճ ժամանակով տեսանելի կլինեն Երկրի երեկոյան երկնքում:
Այս երևույթը հայտնի է որպես մոլորակների շքերթ, երբ մի քանի մոլորակներ շարվում են իրար մոտ, իսկ Երկրից դիտելիս պատրանք է ստեղծվում, որ դրանք մեկ շարք են կանգնել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Այս աստղագիտական երևույթը (գիտական հանրության մեջ այն սովորաբար անվանում են մոլորակների հավասարեցում) կարելի է դիտել հունվարի 21-ից փետրվարի 28-ը։ Սա կլինի վերջին անգամը մինչև 2040 թվականը, երբ յոթ մոլորակներն այդքան բարենպաստ կշարվեն երկրացիների համար:

Առավելագույն թվով մոլորակներ տեսնելու լավագույն ժամանակը կլինի այս շաբաթ մայրամուտից գրեթե անմիջապես հետո՝ երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին:

Չորս մոլորակները՝ Մերկուրին, Վեներան, Յուպիտերը և Մարսը, տեսանելի կլինեն անզեն աչքով: Սատուրնի հետ ավելի դժվար է, քանի որ այն ցածր կլինի հորիզոնից: Մյուս երկու մոլորակները՝ Ուրանը և Նեպտունը տեսնելու համար անհրաժեշտ կլինի աստղադիտակ։

Հորիզոնի լավ տեսարանով և մաքուր երկնքով ավելի լավ հնարավորություն կլինի տեսնելու բոլոր յոթ մոլորակները: Այնուամենայնիվ, այս հնարավորությունը շատ կարճ է լինելու։

Արեգակի մայրամուտին Սատուրնը և Մերկուրին նույնպես մայր կմտնեն, ինչը հատկապես կդժվարացնի դրանք դիտարկելը:

«Դուք միայն մի քանի րոպե կունենաք մայրամուտից հետո նրանց տեսնելու համար, մինչև նրանք ընկնեն հորիզոնից ներքև: Դրանից հետո դեռ երկար ժամանակ կկարողանաք հստակ տեսնել Վեներան, Յուպիտերը և Մարսը»,- ասել է Գրինվիչի թագավորական աստղադիտարանի աստղագետ Էդվարդ Բլումերը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի